Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության ու պետականության համար ատամներով կռիվ տված այս իշխանության, այդ արժեքները վերաիմաստավորած քաղաքացու և ներկայիս Հայաստանի ավելացած կշռի շնորհիվ է»:
«ՉԻ». Սիրելի իշխանավորներ, էդ որ մի երկու թթու խոսք չեք կարողանում Ալիևին ասել, դա իշխանության ու 3 միլիոն դրամ պարգևավճարի համար ատամներով կռիվ տված ձեր իշխանության, այդ արժեքները իմաստազրկած իշխանավորի և ներկայիս Հայաստանի զրոյական կշռի շնորհիվ է:
Ձեր նշաձողը հազիվ Սոլովյովն է, դրանից էն կողմ չկաք: