...

Քֆուր դրեք

Քֆուր դրեք

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հավաքում ասել է, որ այն մարդիկ, որոնք կարծում են, որ Արցախը չպետք է Հայաստանի կազմում լինի, Հայաստանում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան: Իր համոզմունքը նա բացատրում է այսպես՝ ըստ 1992 թվականի ԳԽ ընդունած Անկախության հռչակագրի, որը հղում է կատարում 1989 թվականի Հայաստանի ՀՀ ԳԽ և ԼՂՀ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, նախատեսվում է Արցախի միավորումը Հայաստանի հետ:

«ՉԻ». Հարց չկա, կարող ենք օրը հարյուր անգամ էլ հայտարարել, որ Արցախը պետք է Հայաստանի կազմում լինի, եթե պաշտոն ստանալու գրավականը դա է: Պետք լինի, տակն էլ գրենք՝ Շնորհավոր Սբ. Ծնունդ ու Ամանոր: 

Ուղղակի Էդգար Ղազարյանը մոռանում է, որ հիմա 1992 թվականը չէ, այլ 2022-ը: Ու հիմա Արցախի լինել-չլինելու հարցն է օրակարգում, ոչ թե՝ Հայաստանի կազմում լինել-չլինելու: Փոխանակ սա ընդդիմությանը մտահոգի, պաշտոնի չափանիշներ են գծում: 

1998-ից հետո Հայաստանում պաշտոն ունեցողները հենց այդպես էլ արել են. հայտարարել են, որ Արցախը պետք է լինի անկախ, պետք է միանա Հայաստանին, որ Արցախի հարցն արդեն լուծված է, որ ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու: Հետո՞: Ասելո՞վ է: Արցախը դարձա՞վ անկախ, միացա՞վ Հայաստանին, լուծվե՞ց Արցախի հարցը, ոչ մի թիզ չհանձնվե՞ց հակառակորդին: 

Մինչև Նիկոլի գալը 20 տարի ժամանակ եք ունեցել, որ Արցախը միացնեիք Հայաստանին: Միացնեիք, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: 

Իմիջիայլոց, մի հարց տանք Էդգար Ղազարյանին. նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քանի՞ անգամ են իրենց պաշտոնավարման ընթացքում հայտարարել, որ Արցախը պետք է Հայաստանի կազմում լինի: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ