...

Քննիչները մոռացել են, թե ինչ էր իրենց սովորեցրել Հովսեփյանը

Քննիչները մոռացել են, թե ինչ էր իրենց սովորեցրել Հովսեփյանը

«Հրապարակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է. «Ձերբակալելիս Աղվան Հովսեփյանին անգամ չեն հայտնել, թե ինչում է նա կասկածվում»:

«ՉԻ». Այ, այ, այ, քրեադատավարական իրավունքի ինչպիսի չտեսնված խախտում: Ինչպե՞ս կարելի էր իրավունքի այս կենդանի կոթողի նկատմամբ այդպիսի անօրեն վարքագիծ դրսևորել:

Չէ՞ որ ձերբակալությունն իրականացնող այդ քննիչներին Աղվան Հովսեփյանը ուրիշ բան է տարիներ շարունակ սովորեցրել: Բայց եկան նորերը և մոռացան, թե ում աշակերտն են եղել, ինչ է իրենց սովորեցրել իրենց ուսուցիչ Գառնիկիչը:

Լավ էր, էլի, Հովսեփյանի ժամանակ: Ձերբակալելուց առաջ մանրամասն բացատրում էին, թե ինչի համար են ձերբակալում, ինչ իրավունքներ ունի ձերբակալվողը, փաստաբան էին տրամադրում և միայն, երբ բոլոր իրավական ընթացակարգերը ավարտվում էին, նոր սկսում էին հավեսով ծեծել:

Հուսով ենք, որ նոր իշխանությունները մի փոքր կշեղվեն Հովսեփյանի քրեական գործեր կարելու գծագրից: Չեն կանչի նրա կնոջը, չեն ահաբեկի, չեն համոզի, որ ճիշտը մեղքը ընդունելն է, այլապես խնդիրներ կունենա ոչ միայն ձերբակալվածը, այլ նաև նրա ամբողջ ազգուտակը: Կալանավորման ընթացքում չեն գցի այնպիսի բանտախուց, որտեղ կլինեն մարդիկ, որոնց ճակատագիրը խորտակվել է Հովսեփյանի գործուն միջամտության արդյունքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ