...

Քյա´լ արա, քյա´լ

Քյա´լ արա, քյա´լ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրել է. «ՀԴՄ-ների ոլորտում ի՞նչ վիճակ է, քանակական և գումարային առումով ի՞նչ պատկեր ունենք: Եթե ակնկալածը չկա, կարո՞ղ ենք այնպիսի օրենք ընդունել, որ եթե քաղաքացին խանութից կամ առևտրի կենտրոնից դուրս է գալիս առանց ՀԴՄ-ի, իր հանդեպ էլ վարչարարություն կիրառվի»։

«ՉԻ». Հովիկ Աղազարյանը ոնց որ ճապոնական անիմեի հերոս լինի: Էն որ երբ խոսում են, չգիտես ինչի, բերանը ձախ երեսի հատվածում է բացվում: 

Ասենք՝ մենակ Երևանը վերցնենք: Հովիկ Աղազարյանի տրամաբանությունն ենք զարգացնում: Մի 5 հազար խանութ կամ առևտրի կենտրոն կա: 5000 հոգի պիտի կանգնեցնեն այս խանութների առաջ: Հենց մեկը դուրս է գալիս այնտեղից, մոտենում պահանջում են ՀԴՄ-ն ցույց տալ: Չկա՞. դե ուրեմն, վարչական տուգանք:

Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվում: Քաղաքացուն վարչական տուգանքի են ենթարկում ՀԴՄ-ի համար, էդ ՊԵԿ-ի ծառայողը կողքի է կանգնում, նրա տեղը գալիս է ոստիկանության աշխատակիցը ու հարցնում՝ բա դիմակդ ո՞ւր է: Չի դրել: Դե ուրեմն՝ վարչական տուգանք: Ակտը գրում է, կողքի է կանգնում: Հաջորդը էս խեղճ քաղաքացու առջև տնկվում է Առողջապահության նախարարության աշխատակիցը. պատվաստված ե՞ս՝ չէ: ՊՇՌ թեստ հանձնել ե՞ս: Չէ: Դե ուրեմն, վարչական տուգանք: 

Ու այդպես մի 50 հազար հոգի խանութների առաջ շարք կանգնած՝ Հովիկ Աղազարյանի պատգամներն են իրականացնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ