...

Քյալը մնում է քյալ

Քյալը մնում է քյալ

Այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ:

Նկատենք, որ երկրում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության կայուն աճ է գրանցվում: Բավական երկար ժամանակ համավարակի թվերը նվազում էին, բայց հիմա նորից բարձրանում են: Ընդ որում, առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ սպասվում է համավարակի արդեն որերորդ ալիքը: 

Բայց այս աճի հիմնական պատճառն այլ է: Հայաստանում պատվաստումների դեմ մինչև հիմա կատաղի հակաքարոզչություն է իրականացվում: Լավ, ասենք, մի հատ մասսա կա, որը ամեն ինչի մեջ համաշխարհային, ջհուդամասոնական, սատանայական ինչ-որ դավադրություններ է տեսնում: Նույնն էլ՝ պատվաստումների դեպքում: Ամեն տեղ տարածում են, որ պատվաստելիս չիպավորում են, թռուցիկներ են տարածում, որ պատվաստման մեջ ինչ-որ 666 թիվ կա և այլն: Սրանք անհույս են:

Բայց երբ պատվաստումների դեմ մասնագիտությամբ բժիշկներն են խոսում, սրանց հետ պետք է մի բան անել: Չգիտենք, օրինակ, արգելել բժշկությամբ զբաղվել, աշխատել առողջապահական համակարգում, լիցենզիայից զրկել: Երեկ աչքներովս ընկավ, որ մասնագիտությամբ ուրոլոգ, չգիտես ինչու՝ առողջապահության կազմակերպիչ ներկայացող, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է տեղադրել, որտեղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին պատվաստում են: Ու գրել է, թե նայեք, իբր պատվաստվում է, բայց ներարկիչ չկա: Այսինքն՝ ոչ մի պատվաստում էլ չի անում, ձևական շոու է: Ու դա տարածում է ամեն տեղ: 

Հետո մարդիկ տեսանյութ են ներկայացնում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են պատվաստանյութը ներարկում Անահիտ Ավանեսյանին, մեկ է, քյալի պես շարունակում են տարածել, թե սարքած է: Ու Գևորգ Գրիգորյանի պես էլի մի քանի բժիշկ կոչեցյալ կան: Առաջին մարդը, որը սրան պետք է չափալախ տար, Սերժ Սարգսյանն է, որը կորոնավիրուսի պատճառով հարազատ է կորցրել: 

Այսօր Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը գոհացուցիչ չեն։ Որտեղի՞ց գոհացուցիչ լինեն, եթե այսպիսի արշավ է գնում պատվաստման դեմ: Օրինակ, այս հարցում պետք է ավելի խիստ քայլերի գնալ:

Մի վիճակագրություն ներկայացնենք, որ պատկերը պարզ լինի. Ադրբեջանում արդեն պատվաստվել է բնակչության 21 տոկոսը: Հայաստանում... 2 տոկոսը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ