...

Ռազմավարական հաշիվ. какая боль!

Ռազմավարական հաշիվ. какая боль!

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը Ազգերի Լիգայի Հայաստան-Ուկրաինա խաղից առաջ գրել էր. «ՀՀ-Ուկրաինա ֆուտբոլային խաղը պետք է վերածենք բարեկամության և ռազմավարական դաշինքի ցույցի»:

ՉԻ.- Մեզ թվում է, որ Հայաստանի հավաքականը հենց Տիգրան Խզմալյանի կարգախոսով էլ խաղացել է ուկրաինացիների դեմ: Ամբողջ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստները բարեկամության աննախադեպ քաղաքականություն իրականացրեցին: 90 րոպե շարունակ իսկական հյուրընկալ տանտիրոջ պես դարպասները բացել ու ուկրաինացիներին «էստի համեցեք» էին ասում: Ուկրաինացիներն էլ հինգ անգամ դարպասներից մտան ներս, դուրս եկան: Այնպես որ, 0:5 հաշվից ուկրաինացիները ռազմավարական գոհունակություն հայտնեցին:

Իսկ եթե նրանք գոհ են, ուրեմն՝ Խզմալյանն էլ է գոհ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ