...

Սա դուք մեկնաբանեք

Սա դուք մեկնաբանեք

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երեկվա եռակողմ հանդիպման վերաբերյալ, որում ասված է. «Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին սկսել աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ՝ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջ քաշված նախաձեռնության և Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը, ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի ու կոչված է ապահովելու տարածաշրջանի հետագա զարգացումը՝ խաղաղության և հանգստության պայմաններում»:

Սա Ադրբեջանի հայտարարությունն է: Գոհ են, ասում են՝ կարևոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի: Թե ի շահ Հայաստանի ինչ են պայմանավորվել, բան չեն ասում:

Բայց Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում դա բացատրեց. «Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են ու այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով»:

Բայց իրականում Ադրբեջանը լկտի կերպով մեզ խաբում է, երբ գոհունակություն է հայտնում հանդիպման արդյունքներից: Նրանց սուտը բռնել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը գրել է. «Բրյուսելում հրապարակված հայտարությունում ոչ Արցախից հրաժարում և Ադրբեջանի տարածքային ամբողջականուության ճանաչում կա, ոչ տարանցիկ ճանապարհներ և միջանցքներ կան։ Ստացվում է, որ Ադրբեջանը կամ հրաժարվել է իր պահանջներից, կամ ԵՄ-ում դրանց համաձայն չեն։ Թե ինչ փոթորիկ էր այս հանդիպումից առաջ և Ֆրանսիայի հրապարակը ինչու՞ «պատժվեց», անկեղծ չհասկացա»:

Զգում ե՞ք` ոչ մի բան չենք մեկնաբանել: Ոչ պիտակավորումներ ենք տալիս, ոչ գնահատական ենք տալիս... Պարզապես իրար կողքի ենք դրել Ադրբեջանի հայտարարությունն ու երկու արձագանք՝ Հայաստանից: Դուք կարդացեք, ու ինքներդ էլ որոշեք, թե ինչպես սա կարելի է մեկնաբանել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ