ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է. «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո»:
«ՉԻ». Դուք դեռ չգիտեք՝ ինչեր են լինելու: Էս ի՞նչ է: Դեռ դատապարտելու է ղարաբաղյան շարժումը՝ որպես շովինիզմի դրսևորում:
Հետո քրեական գործ են հարուցելու «Ղարաբաղ» կոմիտեի դեմ ապօրինի գործունեություն իրականացնելու ու իշխանափոխության կոչեր անելու համար:
Առանձին բանաձևով դատապարտելու են 1990-ականների իշխանություններին, որ պատերազմ են սանձազերծել, ագրեսիվ գործողություններ իրականացրել Ադրբեջանի տարածքում: Սրա համար հիմք են դառնալու Վահագն Խաչատուրյանի ցուցմունքները:
1994-ի զինադադարի պահով երևի մի երկու հոգու դատեն, որ չեն թողել Բաքուն ու Լենքորանն էլ գրավենք, պրծնենք:
1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովի համար Տեր-Պետրոսյանին... նու, ստեղ պետք է հղկել, լավ մշակել մեղադրանքը, դեռ հում է: Որովհետև առայժմ պարզ չէ՝ ինչ է տեղի ունեցել Լիսաբոնում, որ դրանից հետո Ղարաբաղի հարցն այլևս տանուլ տրված վիճակում էր: Էն աստիճան, որ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսն էլ չփրկեց:
1998-ի հեղաշրջման համար էլ գործ կհարուցեն Ռոբերտ Սեդրակիչի դեմ, որի հետևանքով Սեդրակ Ռոբերտիչն էլ պատգամավոր կդառնա:
Դուք դեռ չգիտեք.. կինո է լինելու: