...

Սատանան մանրուքների մեջ է

Սատանան մանրուքների մեջ է

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայկական հանձնաժողովի անդամների թվաքանակը գրեթե կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի անդամների թվից, ասել է. «Թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններից առաջ անդրադառնում են բոլոր հարցերին»:

«ՉԻ». Դե, եթե թվաքանակը նշանակություն չունի, ապա ճիշտ կլինի մեր 12 հոգանոց հանձնաժողովը դարձնել 3 հոգանոց: Մեկը՝ խոսի, մեկը՝ լսի, երրորդն էլ՝ գրի: Վերջ: 

Մեկ է, այսպես թե այնպես, ոնց որ ասում եք, բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում: 

Իսկ որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչու է Ադրբեջանն այս գործընթացին պատվիրակել 22 հոգու: Հաստատ որպես տուրիստ չեն մասնակցելու համատեղ հանձնաժողովի նիստերին: Ենթադրաբար, նրանք իրենց գործի մասնագետներ են, որոնք ամեն մանրուքի վրա աշխատելու են: Որովհետև ինչ ուզում եք ասեք, մինչև հանձնաժողովի նիստերը ինչ հարց քննարկեք, որոշումները կայացվելու են ադրբեջանցիների հետ բանակցություններում: Իսկ այնտեղ կարող են այնպիսի հարցեր առաջանալ, որի մասնագետը մեզ մոտ բացակայի, կամ ոչ այնքան պատրաստ լինի: 

Բանակցություններում սատանան մանրուքների մեջ է: Սա պետք է հասկանալ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ