...

Սերժ Սարգսյանը սրանց ձեռքը լրիվ «քաշվել է»

Սերժ Սարգսյանը սրանց ձեռքը լրիվ «քաշվել է»

Հատված 24TV-ում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հարցազրույցից.

Լրագրող. 
- Դուք Աղդամը ձեր հայրենիքը համարում ե՞ք:
- Այո, որովհետև Աղդամը դա Արցախի մի մասն է կազմում, որը ժամանակի ընթացքում օկուպացվել է ադրբեջանցիների կողմից:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի այն խոսքին, երբ ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:
- Դրա ձևակերպումն այն է, որ Աղդամը ԼՂԻՄ-ի վարչական տարածքից դուրս գտնվող քաղաք էր: 90-ականներին այն նորից դարձել էր մեր հայրենիքի մի մասը: Ալեն Սիմոնյանն ու Պապիկյանը մեր հայրենիքի այդ մասը հանձնել են ադրբեջանական վերահսկողության տակ:
- Կեղծիք չկա՞ այն պնդման մեջ, որ Աղդամը մեր հայրենիքն է:
- Ոչ:
- Գիտեինք, չէ՞, որ դա պետք է ետ վերադարձնեինք:
- Որտեղի՞ց գիտեիք:
- Բանակցություններից. 7 շրջաններից մեկը չէ՞ր:
- Հետո՞:
- Էլ ո՞նց դարձավ մեր հայրենիքը:
- Դե հիմա ո՞նց բացատրեմ: Էդ բանակցությունները շարունակվել են 30 տարի, բայց այդ տարածքները շարունակվել են մնալ մեր վերահսկողության տակ: Հիմա քոնն է այն, ինչը քո տնօրինության տակ է:

«ՉԻ». Այս երկխոսությունն ամբողջությամբ ենք ներկայացնում, որ պարզ լինի, թե ինչ ողբալի, խղճուկ վիճակում է մեր քաղաքական դաշտն ու քաղաքական միտքը: 

Իր արևին, իբր ցանկանում է Սերժ Սարգսյանին պաշտպանել, վերջինիս «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը շուստրիությամբ սվաղել, բայց ճիշտ հակառակ բանն է անում: Եթե դու համարում ես, որ «Աղդամը մեր հայրենիքն է», դու Սերժ Սարգսյանին ստախոս ես հանում, որովհետև հակառակ բանն է ասել:

Ավելին, եթե դու հայտարարում ես, որ «Աղդամը մեր հայրենիքն է», ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցություններ էին վարում՝ մեր հայրենիքի մի մասը ադրբեջանցիներին հանձնելու շուրջ: Եթե նույնիսկ այդ բանակցությունների արդյունքում Արցախը անկախ ճանաչվեր, մեկ է՝ դավաճանություն էին անում, որ մեր հայրենիքի մի մասը մտադիր էին հանձնել: 

Ասում ես՝ ոչ մի թիզ, թուրքի մերը ու ղրաղ քաշվում: Կարևորը, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի ձեզ հող հանձնելու մեջ մեղադրել: Ավելի կաթոլիկ են, քան իրենց առաջնորդները: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ