...

Սեյրան Օհանյանի ճանապարհային քարտեզը

Սեյրան Օհանյանի ճանապարհային քարտեզը

«Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը ունակ է իշխանության բերել մարդկանց, ովքեր ունեն ամուր բռունցք այս անելանելի վիճակից դուրս գալու»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Ապրի Սեյրան Օհանյանը, ընդամենը մի նախադասության մեջ երեք հանճարեղ դիտարկում է արել։ Առաջին՝ այս անելանելի վիճակից դուրս գալու համար ոչ թե խելք է պետք, այլ բռունցք։ Երկրորդ՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն այդ բռունցքը։ Ու քանի որ խոսքը հազիվ թե ՀՀ հաջորդ ղեկավարի ու Ալիևի միջև բռնցքամարտի մասին լինի, «բռունցք» ասելով Սեյրան Օհանյանը ենթադրաբար նկատի ունի ժամանակակից սպառազինությունը։ Այսինքն՝ նրա կարծիքով, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ժամանակակից սպառազինություն ունեն (ենթադրաբար՝ իրենց առանձնատների նկուղներում կամ ազնիվ աշխատանքով ձեռք բերած սեփական կղզիներում)։ Երրորդ՝ հայ ժողովուրդն ունակ է այդ մարդկանց բերել իշխանության։ Պարզապես նրանք պիտի նախապես ցույց տան իրենց նկուղներում պահվող «բռունցքը»։ 

Բա ասում էիք ընդդիմությունը փրկության ծրագիր չունի․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ