...

Շուստրի են, բայց

Շուստրի են, բայց

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով 1992թ. Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է. «Մեր ճնշումների տակ ՊՆ նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը և կարճ ժամանակ հետո ազատագրվեց Շուշին: Ոչ շատ տևական ժամանակ հետո արձանագրվեց 94-ի եռակողմ զինադադարի պայմանագիրը: Այդտեղ պիտի շարունակվեր հաջողությունների գործընթաց, որը չարվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ դրա դեմն առնել, ես չեմ դատապարտում նրան այդ հարցում, կարող է նաև ինքն էր ճիշտ: Մենք դրանից հետո, որ ասում էին՝ առաջին պատերազմը մենք հաղթել ենք և այլն, ես ասում էի, որ մենք չենք հաղթել պատերազմում, այդ պատերազմը չի էլ ավարտվել: Մենք հաղթել էինք ճակատամարտերը»:

«ՉԻ». Օրը, որի ընթացքում Հովիկ Աղազարյանը լուռ է մնում, հաշվեք՝ կորած է: Նրա ամեն մի խոսքը բլթոցի գլուխգործոց է: Մարդը մինչև հիմա չգիտի, օրինակ, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ Պաշտպանության նախարար է նշանակվել 1992թ. հոկտեմբերին, այսինքն՝ Շուշիի ազատագրումից 5 ամիս անց: Չնայած, ի՞նչ իմանաս, կարող է՝ Էդիկ Մինասյանի հեղինակած գրքերից մեկում հենց այդպես էլ ներկայացվել են իրադարձությունները: Մենք որ չենք զարմանա դրանից:

Էլ ավելի զարմանալի է, որ ՀՅԴ նախկին անդամը մեջբերում է անում Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի հոդվածից, որտեղ առաջին նախագահը զգուշացնում էր, որ մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ ճակատամարտը: 

Մենք մի օրինաչափություն ենք նկատել. վերջերս շատերն են սկսել մտքեր հայտնել ու այնպես, կարծես դրանք իրենց սեփական ուղեղի աշխատանքի արդյունք են: Առանց նշելու, որ այդ մտքերի հեղինակը Առաջին նախագահն է եղել: Որտեղ հարմար է, ճիշտ են գտնում, Տեր-Պետրոսյանի տեսակետները, արտահայտություններն իրենցով են անում, իսկ որտեղ անհրաժեշտ է՝ ստեղծված իրավիճակի, անհաջողությունների, կորուստների, պարտությունների մեղքը Տեր-Պետրոսյանի վրա են գցում: Ամենատարածված տրենդը հիմա այն է, որ 1994-ին Լևոնը ծնկի չբերեց Ադրբեջանին, չստիպեց կապիտուլյացիայի ենթարկվել: 

Ահա այսպիսի գավառական շուստրիությամբ է տառապում մեր իշխանության և ընդդիմության մի մեծ մասը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1026 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ