...

Սորոսը ղալաթ է արել Հրայրի դեմ

Սորոսը ղալաթ է արել Հրայրի դեմ

«Անկախ այն բոլոր կեղծ լուրերից, որոնք պտտվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան շուրջ, այնուամենայնիվ, իրականությունն ասում է այլ բան։ Նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը, պարզվում է՝ երկար ժամանակ է, ինչ չի օգտվում իրեն պատկանող ծառայողական մեքենայից և մեքենայի համար նախատեսված բենզինից, ավե­լին՝ բոլոր այդ գումարները հատկաց­նում է Հայոց բանակին»։

Ցնցող բացահայտման հեղինակը Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթն է:

«ՉԻ». Ինչու չեն գրել, որ հայտնի 600 եվրոյանոց գրիչը գնվել է բենզինից խնայված գումարներով, անհասկանալի է: Բոլոր խաղերը խաղացել էին, հիմա էլ փորձում են Թովմասյանից կերտել փոքրիկ Ծառուկյանի, թե իբր գործ ունենք մեծ հայրենասերի ու ֆիլանտրոպի հետ: ՀՔԾ-ն արդեն ապացուցել է, որ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարար աշխատելու տարիներին սեփականաշնորհել է քաղաքի մի շարք նոտարական գրասենյակներ և այնուհետև վարձով տվել նոտարներին: Նախաքննությունն արդեն ապացուցել է, որ նախարար աշխատած տարիներին հանցավոր համաձայնության է եկել նախարարության օբյեկտները վերանորոգող կազմակերպությունների հետ:

Կամ ինչ է նշանակում՝ չի օգտվում ծառայողական մեքենայից: Չօգտվելը գրեթե ոչինչ չի տալիս պետական բյուջեին: Հանձնե՞լ է մեքենան: Ոչ: Օպտիմալացրե՞լ է վարորդի հաստիքը: Ոչ: Պարզապես նախընտրում է «ֆռֆռալ» նոտարական գրասենյակների վարձակալությունից ստացված ու այդ գումարներով գնված ավելի շքեղ դասի մեքենայով, քան իրեն հատկացված է ի պաշտոնե: Ահա Թովմասյանի բարեգործության ողջ էությունը:

Թովմասյանն իր կամակորության և հայտնի ուժերին գերի լինելու պատճառով պետությանը հասցնելու է մի քանի միլիարդ դրամի վնաս՝ ստիպելով հանրաքվե անցկացնել և վերացնել նախկին ռեժիմի վերջին գոյակցությունը: Այնպես որ, ինչպես նրանից դատավոր դուրս չեկավ, այնպես էլ բարեգործ դուրս չի գա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ