...

Սուրհանդակին բանակցող մի ասեք, մեղք է

Սուրհանդակին բանակցող մի ասեք, մեղք է

Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշվել հենց Ռուբեն Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է․ «Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է ղեկավարել, մասնագիտացում ունի այդ ոլորտում, կա նաև այլ գործոն, որը նրան արդյունավետ բանակցող է դարձնում՝ դա վարչապետի և թիմի հետ նրա ունեցած կապն է։ Բանակցային գործընթացի ժամանակ ցանկացած հարց կարող է առաջանալ, և երկրի ղեկավարի հետ այն շատ արագ ճշտելու անհրաժեշտություն առաջանա։ Այդ ամենը հաշվի ենք առել, և ավելի արդյունավետ ենք համարել պարոն Ռուբինյանի նշանակումը։ Ժամանակակից դիվանագիտությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, և պետք չէ ժամանակակից գործընթացների մասին հին կաղապարներով մտածել»։

Փաստորեն մենք ոչ թե բանակցող, այլ սուրհանդակ ենք ուղարկում բանակցությունների։ Նույն հաջողությամբ թիմի ու վարչապետի հետ ամուր կապի մեջ են, ասենք, աներձագ Հրաչյա Հակոբյանն ու Շիշ Բռնող Հայկ Սարգսյանը։ Նրանք էլ կարող էին երկրի ղեկավարի հետ շատ արագ կապվել ու ինչ-որ բաներ ճշտել։ Ստացվում է՝ վարչապետի համարը անգիր իմացողն ու նրան զանգելու իրավունք ունեցողն արդեն արդյունավետ բանակցո՞ղ է։ Եթե սա է ԱԽ քարտուղարի իմացությունը ժամանակակից դիվանագիտության մասին, ապա դժվար կլինի նրան որևէ բան բացատրել կամ առարկել։ Փոխարենը մի պահ կարող ենք պատկերացնել իրավիճակի կոմիզմը։ Ասենք՝ թուրքերը առաջարկ են անում, և Ռուբինյանը զուգարան գնալու պատրվակով հեռանում է բանակցությունների սեղանից։ Հետո արագ զանգում է վարչապետին ու շեֆից ճշտում իր անելիքը։ Այ սա Ռուբինյանն իսկապես փայլուն կկատարի, ավելի լավ, քան ԱԺ նիստերը վարելը։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ