...

Սպասենք հերքմա՞ն

Սպասենք հերքմա՞ն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Չքննարկենք ռուսական կողմի հիշողության մթագնման դեպքերը, բայց և չմոռանանք հանրահայտ լրագրող, հայ ազգի մեծ բարեկամ Վլադիմիր Սոլովյովի այս մի ասածը․ «Ի՞նչ հարգանք կարող է լինել մեր նկատմամբ, երբ չենք պաշտպանում մեր դաշնակցի շահերը»։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանն ունակ չէ պատժելու իր զինվորին, դեսպանին սպանողներին ու նրանց հետևում գտնվող ուժերին, ապա ինչպե՞ս կարող է պաշտպանել իր դաշնակից Հայաստանին և ռուսական կողմնորոշում ունեցող ուժերին»։

«ՉԻ». Չենք զարմանա, եթե որոշ ժամանակ անց պարզվի՝ ջարդել են ԱԱԾ պահեստազորի սպաների միության էլեկտրոնային փոստը և խեղճ սպաների անունից հաղորդագրություններ են ուղարկում:

Ախր, ինչպե՞ս կարող են Ռուսաստանում կրթություն ստացած, այդ երկրի հետ հազար թելերով կապված անձինք այս աստիճան նսեմացուցիչ տեքստ երկնել Ռուսաստանի հասցեին:

«Կռիմ վաշ, Ալյասկա տոժե վաշ, ի վաբշե վես միռ վաշ» թեզերի հեղինակները որոշել են հիշել Ռուսաստանի վախկոտ քաղաքականության մասին:

Մի բան այն չէ: Կամ երկրի թշնամիները մի բան են խառնել ԱԱԾ նախկին սպաների սննդին, կամ էլ Սպարտակի մասին նոր սերիալն է վատ անդրադարձել նրանց հոգեվիճակի վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1022 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ