...

Լյուբյանկան էլ ձեն չի հանում

Լյուբյանկան էլ ձեն չի հանում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է. «ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է՝ ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»:

«ՉԻ». Հզոր տրամաբանություն է:

Ասում էին, թե ընդդիմության ղեկավարները ԿԳԲ-ի գործակալներ են, ԱԱԾ-ն հերքեց այդ տեղեկությունները, հիմա էլ հայտարարում են, թե դա քիչ է, ԿԳԲ-ն չի հերքել:

Այսինքն, ռուսական հատուկ ծառայությունները բան ու գործ չունեն, պիտի ուշադիր հետևեն, թե այստեղ ով ինչ է զառանցում, ում են ԿԳԲ-ի գործակալ համարում, որ հերքեն:

Իսկ այ որ չեն հերքում, ուրեմն զառանցանքները ճիշտ են: 

Դե որ այդպես է, եկեք մենք էլ հայտարարենք, որ ՔՊ պատգամավորներից մեկը Ճապոնիայի գործակալ է: Մինչև ճապոնացիները չհերքեն, ուրեմն հաստատ գործակալ է: Գոնե Չինաստանի գործակալ լիներ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ