...

Սրա´նք, այստե´ղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից

Սրա´նք, այստե´ղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Տեսնում ենք՝ համացանցը միջինից 10 անգամ ավելի շատ է Վանո մեջբերում: Նրա գրիչը մինչև հիմա հարվածներ է հասցնում իրենից խրտնողներին, տրաքվողներին, թերարժեքության սինդրոմով տառապողներին: Ու այդպես էլ մինչև կյանքի վերջ տառապելու են, որովհետև Վանոն նրանց ատամները մեկիկ-մեկիկ հաշվել է, թպրտալու տեղ չի թողել:

Ինչպես, օրինակ, իր այս հոդվածում, որից մի հատված ենք ներկայացնում:

«... Սրա´նք, այստե´ղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից: Ուզում են, որ Ղարաբաղի նման այստեղի՞ց էլ բնակչությունը վերանա: Սրանք՝ պարտդպրոցներն ու ինտերնացիոնալ ահաբեկչական դպրոցներ ավարտածները մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց: Հարցնում եմ, որովհետև բնական ճանապարհով դեռ աշխարհ չի եկել մի արարած, որը ի ծնե զրկված լինի ուղեղից և բնազդից միաժամանակ: Այդպես նույնիսկ թուրքը չի վարվել հայի հետ ինչպես վարվում են՝ թուրքից ու հայից անբնական ճանապարհով ստացվածները: Թուրքի վաստակները՝ քնքշորեն կասեին լոռեցիները: Թուրքերը ընդունակ են ավելի նուրբ խաղի՝ իրենց դրկից հայ կանանց զավակների միջոցով և դրամական միջոցներով Հայաստանում մուլտ նկարել՝ հայ ազատագրական շարժման մասին... և իրոք, ի՞նչ կարիք կար տակնուվրա անել մուլտի իդեոլոգների ասիական հոգին, հազիվ «Սալյուտ»-ը Ղազախում ծախվում էր եռակի գնով, հազիվ Ստեփանակերտում ու Բաքվում լիարժեք թուրքացել էին, ինչ ժամանակն էր «ազգային շարժման»:

... Եվ հիմա, որ երկնքից այդպիսի հնարավորություն է ընկել ձեռքները, ո՞նց իրենց մուռը չհանեն կորցրած փողերի, կիսատ մնացած կարիերայի, Բաքվում թողած տան ու «ընտանիքի տան բարեկամ» թուրք հարևանին կորցնելու համար: Եվ ո՞նց չպոռթկա պղտոր արյան ձայնը, ո՞նց վրեժխնդիր չլինեն ու չպղծեն թշնամու սրբություններն ու լեզուն՝ իրենց ատելի հայերենով ռեկլամ չհնարեն լամպերի վրա: Ո՞նց հրապարակ չհանեն թուրքական գյուղական ընտանիքի բարքերը, որը թույլ է տալիս եղբայրը եղբոր հետ խաղաղ զրույցի նստի մեր ուշունց տալով մոր իսկ ներկայությամբ,-այսպես այս տարիներին թյուրիմացության մեջ գցելով հայերին, իբր «իրար հետ լավ չեն»: Այդպես, այդ ռեկլամի, լեզվի, առակախոսության խաղում վայ թե շա՜ տ առաջ գնան և սկսեն անեկդոտի պառավի ասած՝ շենքի խավար մուտքում «լամփուշկա» ուտել: Աննամուսի վերջը, չէ՞, այդ է լինելու: 

Չորս հարևաններից երկուսի հետ թշնամություն, մյուս երկուսի հետ քիչ թե շատ դրացիական հարաբերություն, բայց որոնք իրենք էլ սովի են մատնված: Բայց հայ թալիբները թալիբ չեն լինի, եթե մինչև հեռանալը Վրաստանի սահմանն էլ չփակեն Հայաստանի ժողովրդի դեմ:

Նաև հավատի հարցում են տարբեր: Հավատի, ոչ թե կրոնական պատկանելության: Նրանք մոլեռանդորեն հավատում են իրենց աստծուն, սրանք նույնքան մոլեգնորեն ոչ մի սրբություն չեն ճանաչում: Թվում էր, թե կրթության տարբերություն պիտի լիներ: Բայց թվում է առաջին հայացքից: Թե´ նրանց՝ Պակիստանի մեդրեսեներում ուսանած ապագա մոլլաներին, թե´ սրանց՝ Բաքվի կուսդպրոցներում և մերձավոր արևելյան երկրների՝ սոցիալական բունտի մարքսիստական ճամբարներն անցած մանկուրտներին հանում են նույն կաղապարից՝ ուղեղները հանած:

Նմանությունների ու տարբերությունների անվերջանալի շարքն ընդհատելով՝ կարելի է միջանկյալ ամփոփում տալ: Վարձկանների և տերերի փոխհարաբերությունների ճգնաժամի սկիզբը նշան է այն բանի, որ այդ կարգավիճակով նրանք իրենց դերակատարումը ավարտել են: Ինչպես միաժամանակ եկան իշխանության, այդպես միաժամանակ էլ սկսվեցին նրանց պրոբլեմները մեծ տերությունների հետ: Թող շքանշանը չխաբի: Դա նախ՝ թոշակ ու անձեռնմխելիություն է նշանակում գոնե Ֆրանսիայի տարածքում: Հետո, դա տրվել է Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար՝ Ղարաբաղի հաշվին: 

Եվ ճակատագրի հեգնանքով մեր չորս հարևաններից նույն Իրանն է առավելապես շահագրգռված, որ Հայաստանի շրջափակումը լինի հավերժ: Այնպես որ, Աֆղանստանը չի մասնատվի, և փուշտունների իշխանությունը միջազգային ճանաչում կստանա: Իսկ հայ փուշտունները իրենց ու Ղարաբաղը կործանելուց հետո հայ ժողովրդին կթողնեն սովի, վհատության և հարևանների հետ տարիների թշնամանքի հետ», «Հայկական Թալիբան», 13.03.2001թ.:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ