...

Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է

Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները թաքնվում են հիմնականում Ռուսաստանում, ասել է.

«Երևի հեշտ է Ռուսաստան գնալը: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ շատ ավելի բաց շփման ռեժիմներ ունենք, ազատ շփումների ու ելումուտի պայմաններ ունենք: Որտեղ խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այդ երկրներ չեն կարող գնալ: Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է»:

«ՉԻ». Արթուր Դավթյանը մի այնպիսի հանգի՜ստ, միապաղաղ տոնով է այս ամենը ասում, կարծես, կարծես աշխարհի ամենանորմալ ու սովորական բանն է, որ հանցագործները այսպես հեշտությամբ Հայաստանից փախնում են:

Իրականում փախնողները ոչ թե իրենց, այլ՝ դատախազության գյորա են փախնում: Եթե մեր իրավապահ մարմինները ստատիստի դերում չլինեին ու իրենց անմիջական պարտականությունները պատշաճ կերպով կատարեին, այդ փախնողները տնից 5 մետր անգամ չէին կարող հեռանալ, ուր մնաց՝ Հայաստանից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   91112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ