...

Երկիր վայրենյաց...

Երկիր վայրենյաց...

Բա ի՞նչ գրենք: Հոգնեցինք ընդդիմության ակցիաները մեկնաբանելով: Իշխանությունը չկա: Իշխանության ներկայացուցիչները ծպտուն չեն հանում: Գոնե Հովիկ Աղազարյանը մի բան բստրեր, հասկանայինք՝ սաղ են, սաղ չեն, արթո՞ւն են, թե՞ քնած: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է բարձրախոսով դիմել ցուցարարներին: Էս հեչ:

Դատախազության մոտ «Գազելն» է քշել երթի մասնակիցների վրա, որոնք հիմնականում զոհված զինվորների ծնողներ են եղել: Հենց դատախազության մոտ: Հետո «Գազելը» երևի ստորագրությամբ բաց է թողնվել: Հիմա խառը ժամանակներ են, ամեն ինչ կպատահի: 

Քոչարյանականներն են վրա տվել Գագիկ Գինոսյանին, որ ասել է՝ «Ազգին զինելու, ազգին ինքնապաշտպանության մղելու կարիքը կա, ոչ թե փողոց հանելու»: Չէ, բայց սա էլի ընդդիմության մասին է: 

Ուզում էինք հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանին, էն էլ հետ ուղարկեցին, ասեցին՝ հասցեն, որով ուղարկել եք, սխալ է, ուրիշ մեյլով ուղարկեք:

Ասում են՝ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում չի մասնակցել ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումներին: Դե, քանի որ այստեղ կոչ են անում պերսոնա նոն գրատա հայտարարել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, թող այնտեղ էլ նույն կոչն անեն Մակունցի հանդեպ, պարիտետը վերականգնվի:

Բա որ մեկն էլ ֆեյսբուքում հարց էր տվել, գրել էր. «Ենթադրենք ստացվել ա իշխանափոխությունը, ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում»: Ավելի լավ է՝ էդ հարցը չտար: Համաշխարհային պատերազմի բուն է: Ում անունը տվեցին, միանգամից արձագանքեցին, թե դա թուրք ու դավաճան է: Հետո իրար տվին, քրֆին... ու սրանք բոլորը հետո պիտի զարմանան, թե Փաշինյանին ո՞նց է հաջողվում այսքան ժամանակ իշխանությունը պահպանել:

Այսպիսի բաներ: Ավարտում ենք էքսպրոմտով.

- Ո՞ւր գնացին իշխանությունները...
- Սո՜ւս. պառկած են մի քանի տակ...

ՎԱՐԿԱՆԻՇ

   1455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ