Երբ Գյումրուց քայլելով եկա Չալոյով-Դդումով-բանով՝
Ի՞նչ պիտի անե քաղաքում էս գեղցի-համբալը, ասին։
Սակայն երբ հատիկ առ հատիկ թալանից-բանից խոսեցի՝
Խոստացած քյաբաբիդ նման անուշ է քո գալը, ասին։
Բայց խալխի քեֆերից խլած քյաբաբըս մենակ լափեցի,
Ինչո՞վ է Սաշիկից պակաս քո ստեղծած «Իմ քայլը», ասին։
Եվ սրտիս ցավից հուսահատ՝ մե վեդրո արաղ խմեցի,
Արա ա՛յ ցնդած-գինեմոլ, էս ի՞նչ է քո հալը, ասին։
Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինըս հյուծված,
Ձև չկա, ինչքան էլ լափես՝ ոսկորըդ սովյալ է, ասին։
Ինքս ինձ Գանդի կոչեցի, Չեմբեռլեն ու Պապ թագավոր,
Ուզեցի Փրկիչ հռչակվել՝ պակա՛ս է քո ծալը, ասին։
Խնդացին, քրքջացին միայն, որ մնում եմ դեռ վարչապետ,
Թիկունքիդ սարի պես կանգնած Իլհամին հալա՛լ է, ասին։