...

Թարմ ու հավաստի տվյալներ

Թարմ ու հավաստի տվյալներ

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» հայտնում է, որ իշխանության հիմքերի ցնցումների ուժգնությունն այսօր կազմել է 8-9 մագնիտուդ:

Yandex-ը հայտնում է, որ Դեմիրճյանի փողոցից դեպի Բաղրամյան մետրոն տանող ճանապարհի խցանումը կազմում է 7,68 բալ:

«Ձայն բազմաց» կենտրոնը հայտնում է, որ Իշխան Սաղաթելյանի գոռգոռոցի ուժգնությունը կազմել է 81 դեցիբել, Աննա Մկրտչյանինը՝ 64:

ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի մատի վնասվածքի լրջությունը կազմում է 0,0031 միկրո, և պատրաստ է նրան բուժապաստարան տրամադրել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ ՀՅԴ երիտթևի ակցիայի հզորությունը կազմել է 0,2 մեգավատտ, իսկ քաղաքական լարումը՝ 6 վոլտ:

Google Play-ը հայտնում է, որ ընդդիմության դիմադրության ուժգնությունը կազմում է 6,9 ամպեր:

FIP-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հրապարակի լցոնումը կազմում է 0,3/քմ:

Պայքարը շարունակվում է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ