Նայեցինք Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն ու լսեցինք նրանց զրույցը:
Դե, ի՞նչ ասենք: Երևի կարճ, հպանցիկ ներկայացնենք, թե ինչ տեսանք:
1. Պուտինը շատ հստակ, պարզ ասաց. եղբայր, դեպի Եվրոպա եք ուզում գնալ, ձեր խնդիրն է, բայց այդ դեպքում գազն էլ եվրոպական գներով պիտի մեզ վճարեք: Եվրոպայում գազի գինը 600 դոլար է 1000 խմ-ի համար, ձերը՝ 177 դոլար: Մտածեք՝ ինչ կլինի, եթե գազի գինը 4 անգամ բարձրանա:
2. Պուտինը շատ հստակ ասաց. Հայաստանի արտահանման ծավալները ԵվրԱզԷՍ-ի երկրներ վերջին տարիներին աճել է ավելի քան 10 անգամ: Ապեր, ուզում եք Եվրոպա գնալ, խնդիր չի, բայց խնդիր է լինելու, եթե ԵվրԱզԷՍ-ի շուկան ձեզ համար փակվի:
3. Պուտինը ևս մեկ անգամ բացատրեց, որ Արցախի հանձնումն ու հայաթափումը Փաշինյանի քաղաքականության արդյունք էր:
4. Փաշինյանի ձախ ձեռքի մատին նշանի մատանի կար: Չգիտենք, կարող է մեր աչքին էր երևում, բայց դժվար թե մի 10-15 անգամ մեր աչքին երևար: Էն «Կարգին հաղորդումը» հիշեցինք, որ ասում է. «Արա՛, էս դու սիրած ունե՞ս»:
5. Փաշինյանն այդպես էլ չսովորեց վարժ խոսել: Անընդհատ կմկմում էր, մեկ-մեկ այնքան երկար էր «ըըըըը»... ասում, որ արդեն մոռանում էր, թե ինչ պիտի ասեր:
6. Փաշինյանի կոստյումին փակցված Հայաստանի քարտեզի նշանը ցույց է տալիս, որ էդ մարդը մետրոն ու Կրեմլը իրարից չի տարբերում: Դեռ լավ է, որ փողկապի վրա Ալմա-Աթայի հռչակագրի տեքստը չէր փակցրել:
7. Թվում է՝ մանրուք է, բայց կես մետրանոց ժամացույցը ի ցույց դնելը նման մակարդակի հանդիպումներում ավելի շատ «քյարթ» մարդուն է բնորոշ: Պուտինն էլ էր ժամացույց կրում, բայց հազիվ ծայրն էր երևում: Ժամացույցը ձեռքի կեսը ծածկում էր:
8. Փաշինյանը վախեցավ, խուսափեց 2022 թվականի աշնանը Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում ագրեսիա որակելուց: Ասաց՝ տեղի ունեցավ կոնկրետ իրավիճակ: Թե այդ ինչ իրավիճակ էր, աստված գիտի: