...

Բա որ ինձ սպանե՞ն

Բա որ ինձ սպանե՞ն

Չէ՜, չմտածեք, թե ադրբեջանցի պաշտոնյայի ասածն ենք հիշեցնում, թե ինչպես է Փաշինյանը Ղարաբաղի հարցը չլուծելու փաստարկ բերել իր կյանքից զրկվելու հեռանկարը: Չէ, մենք էդ մարդիկ չենք, քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունենք, որպեսզի հակառակորդ երկրի պաշտոնյայի խոսքերը չտարածենք, Ռուբեն Ռուբինյանն էլ դրանից վատ չզգա: 

Զելենսկու մասին է խոսքը: Մի երկու բան ասենք, որոշ զուգադիպություններ կարող են պատահական կամ ոչ պատահական բնույթ կրել, ոնց որոշեք:

Ուրեմն, Զելենսկու վիճակը վատ է: Երեք կողմից աքցանի մեջ են առել: Թրամփն այնտեղ ինչ-որ ձայնագրություններ է մեյդան գցել, որտեղ Զելենսկու համարյա ամբողջ շրջապատը կոռուպցիոն գործարքներով է զբաղված: Բայց ձայնագրությունների կեսն է գցել, ասում է՝ պիտի ռուսների հետ համաձայնության գաս, թե չէ էն մի կեսն էլ կտարածեմ: Զելենսկին էլ պատասխանում է՝ չէ, բա որ ինձ սպանե՞ն:

Ռուսներն էլ մյուս կողմից են աքցանի մեջ վերցրել: Ասում են՝ Դոնբասն ու Լուգանսկի շրջանները տուր, բարիշենք: Զելենսկին ասում է՝ չեմ տա, բա որ ինձ սպանե՞ն: Պուտինն էլ ասում է՝ դե որ չէ, զոռով կվերցնենք, պլյուս՝ Դնեպրը, Զապորոժիեն ու այդպես մինչև Օդեսա: Մութ ու ցրտի տարիներն էլ՝ բոնուս: Ինչքան կառչած մնաս իշխանությունից, այնքան ավելի շատ ես կորցնելու: 

Ընդդիմությունն էլ այնտեղ է աքցանի մեջ վերցրել: Ընդդիմությունը ո՞րն է, հենց իշխող խմբակցությունը: Ասում է՝ եթե քո կոռումպացված դեմքերին, գորշ կարդինալ Երմակին ու էն Ումերովին գործից չհանես, քեզ անվստահություն հայտնելու գործ կբացենք: Զելենսկին էլ՝ թե բա ուզում եք, որ ինձ սպանե՞ն: 

Կարևորը Եվրոպան է: Եվրոպացիներն ասում են՝ ապեր, դուխով, մենք կողքիդ կանգնած ենք, հեսա դիտորդներ կուղարկենք, մինչև 2045 թիվն էլ մի 300 հատ կործանիչ կտանք: Դու մենակ թե մնա քո տեղում: Մի վախեցի, չեն սպանի:  

Հիշեցնենք, որ բոլոր զուգադիպությունները պատահական են, շատ պատահական:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ