ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք կան որոշակի հակասություններ ՔՊ-ի ներսում, ասել է. «Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս»:
«ՉԻ». Լավ պատճառաբանություն է: ՔՊ-ի վարչության ընտրությունները կրկեսի են վերածվել, բոլորը հռհռում են, ու սրա պատճառն այն է, որ հասարակությունը հիվանդ է: Բա չէ, զահլա կա:
Չէ, սկզբից ՔՊ-ի որոշ անդամներ են հիվանդ, ուղղակի իրենք հայտարարում են, թե հասարակությունից են վարակվել: Հա, գործի գնալուց շփվել են հասարակության հետ, գեշ-բեթար հիվանդացել: Դրա համար էլ այդպես հիվանդ-հիվանդ խոսում են:
Շվարցի հերոսն էր այդպես ասում. ասում էր՝ ես նորմալ մարդ եմ, բայց որ չարագործություններ եմ անում, մեղավորը մորքուրս էր, ինքն էլ է վատը, դե, իր գեներն էլ ինձ են ժառանգվել, ես ի՞նչ անեմ:
Հիմա էս մարդիկ ի՞նչ մեղավոր են, որ հասարակությունը հիվանդ է: