...

Տղա ենք ասել

Տղա ենք ասել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախօրեին ադրբեջանցի զինծառայողներն այդքան խորացել են Հայաստանի տարածքում, մտել գյուղեր, ասել է. «Դա այդքան դժվար բան չի: Վատ բան է, բայց արտառոց չի: Իհարկե՝ ինձ անվտանգ եմ զգում, նման երևույթներ կարող են լինել»:

«ՉԻ». Պատկերացնում ենք, որ մի օր Հովիկ Աղազարյանի տան դուռը թակում են: Բացում է, ինչ-որ զինվորական է: «Ի՞նչ եք ուզում»,- հարցնում է պատգամավորը: «Բարև ձեզ, ես ադրբեջանցի զինվոր եմ»:

Հովիկ Աղազարյանը հորանջելով հարցնում է. «Հա, հետո՞»: 

Էդ ադրբեջանցին մանթոյից մեռնում է: Աչքերը չռած, ասում է. «Ո՞նց, էս ձեր համար զարմանալի չի՞»: 

«Չէ»,- ծոր տալով պատասխանում է Հովիկ Աղազարանը,- «Ի՞նչ կա դրա մեջ: Լավ չի, իհարկե, որ եկել, դռանս շեմին կանգնել ես, բայց դե, պատահում է, ի՞նչ կա որ»: 

«Ուրեմն, դուք վտանգ չե՞ք զգում»,- համառում է ադրբեջանցի զինվորը:

«Չէ, վաբշե տո ես ինձ անվտանգ եմ զգում, ի՞նչ ա եղել որ»: 

Էս ադրբեջանցին գլուխը քորում է. «Լավ, կներեք»,- շրջվում, թողնում, քոռուփոշման գնում է՝ քթի տակ էլ մրմրթալով,- «Սխալ կուպե եմ ընկել»: 

Ահա այսպես Հովիկ Աղազարյանի սառնասրտությունն ու անգյալությունը կանխում է թուրքաադրբեջանական հերթական սադրիչ դիվերսիան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ