...

Տիկնայք և «պարոլայք»

Տիկնայք և «պարոլայք»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ֆեյսբուքում իր աղմկահարույց անվայելուչ գրառումներին և վիրավորական մեկնաբանություններին, ասել է. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար, ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»:

«ՉԻ». Դե հա, մենք մի վայրկյան չէինք կասկածում, որ Հովիկ Աղազարյանի պարոլն էր մեղավոր: Էս մարդը ո՞նց կարող էր սեռական հայհոյանքներ տալ կնոջ հասցեին: Չկա նման բան:

Սրանից հետո իմացեք՝ եթե քպ-ականներից որևէ մեկը քֆուրներ է տալիս սոցցանցերում, էդ ինքը չի, 5-րդ շարասյունն է, մտել, իր անունից գրել է:

Ավելին ասենք՝ որ խորհրդարանում քպ-ականները քացի-մացի են տալիս ընդդիմադիրներին, դա իրենց ոտ ու ձեռը չի, այլ անհայտ ուժերի, որոնք փոխում են այդ ոտ ու ձեռը: 

Եթե քպ-ականները թքում են քաղաքացիների դեմքին, նաղդ զռռում է, որ թքարտադրության գեղձերը չար ուժերը փոխել են, խեղճ մարդուն թքըցրել են: Ալեն Սիմոնյանը, օրինակ, չի ֆայմել հենց դրանով հիմնավորել իր արարքը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ