...

Տկլորացեք և ձեզ կնկատեն

Տկլորացեք և ձեզ կնկատեն

«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Ինչ ապաշնորհ իշխանություններ ունենք։ Այս մարդու ծառայությունները համառորեն չեն գնահատում։ Էսպես որ շարունակվի, Արամ Զ․ Սարգսյանը շորերը պատռելու և կառավարության շենքի շրջագծով տկլոր վազելու է, որ վերջապես Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակի պատուհանից նկատի «Հանրապետության» առաջնորդին։ Չնայած որ շատ խորանանք՝ կտեսնենք, որ Սարգսյանի հայտարարությունները ավելի շուտ Փաշինյանի դեմ են։ Ինչո՞ւ, որովհետև մարդը փաստացի ասում է, թե Փաշինյանին բանի տեղ դնող չի եղել, նրա կարծիքը կամ մոտեցումը հաշվի չի էլ առնվել, մարիոնետի պես նստել է, իր փոխարեն Պուտինը խոսել ու խոստումներ է տվել։ Սրա մասին նա երկու տարի լռել է, երբևէ չի ակնարկել, որ իրեն չեն հարցրել, որ իր փոխարեն են խոստումներ տվել։ Հո չէ՞ր կարող նման խոստովանությամբ ինքն իրեն նույնականացնել «պոլի փետի» հետ։ Ինքը աննախադեպն ու պատմականն է, Արամ Սարգսյանը՝ աննախադեպի ու պատմականի առաքելությունը գիտակցող-պաշտպանողը։ Ափսոս, որ այս պարոնին այդպես էլ չեն նկատում։ Տրագեդիա, իսկական տրագեդիա։ 

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ