Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, ապա պատասխանել գիրքն ընթերցած քաղաքացիների հարցերին։
«ՉԻ»․ Թեև լրատվամիջոցների համար քննարկումը փակ է եղել, սակայն մեզ հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել այդ սաստիկ մշակութային միջոցառումից։
Մասնավորապես՝ արտաքինից մանկապարտեզի տնօրեն հիշեցնող և քիչ առաջ վարսահարդարի մոտից դուրս եկածի տեսքով մի չափազանց առինքնող ազգանվեր տիկին հետաքրքրվել է, թե արդյո՞ք վերջին հազարամյակի հայ արձակի լավագույն ստեղծագործության «Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին, գիրք է գրել, ես քո բերանը․․․» նախադասությունը ենթադրում է, որ առաջիկայում ՀՀ դատաիրավական համակարգում կադրային փոփոխություններ են լինելու, և արդյո՞ք «մենք նրան չենք շինել» արտահայտությունը ժամանակավրեպ չէ՝ հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազության վերջին շրջանի գործունեությունը։ Մեկ այլ գրքասեր տիկին հետաքրքրվել է, թե արդյո՞ք ժամանակակից հայ արձակի ռահվիրան իր դարակազմիկ ստեղծագործության «միևնույն է՝ ամերիկացիք գանդոն են» միտքը մեջբերել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ առանձնազրույցի ընթացքում։
Ամեն դեպքում՝ գրքի քննարկումն ընթացել է շինիչ մթնոլորտում։ Տիկին Աննա Հակոբյանին, սակայն, առանձնապես դուր չեն եկել գրքասերների հետ հանդիպման այն հատվածները, որտեղ մասնակիցները մեջբերում էին հեղինակի՝ արձանի հետ սեռական կապի մեջ մտնելու ցանկության դրվագը և հենց դահլիճում մարմարե արձանների տարբեր կեցվածքներ ընդունում։
Մեր տեղեկությունների համաձայն, հանդիպմանն ուշի-ուշով հետևել է նաև Արամ Սարգսյանը՝ որպես Արարատի մարզի շարքային բնակիչ։ Բայց նա, որպես ՔՊ-ին մրցակից քաղաքական ուժի առաջնորդ, գերադասել է աչքի չընկնել, և հանդիպմանը հետևել է դահլիճի անկյունում անշարժ կանգնած՝ մարմարե արձանի նման։