...

Տոմսավաճառ, իշխանություն, տոմսավաճառ

Տոմսավաճառ, իշխանություն, տոմսավաճառ

«Իրենց նպատակն էլ այն է, որ մենք հիմա սխալ քայլ անենք, «Մարտի 1» անենք, իրենց երազանքն է, որ ձերբակալեն իրենց, որպեսզի դուրս գան այս տուպիկից։ Ինչքան կարելի է մեր արածը կրկնել։ Մենք ընդդիմադիր գործիչ ենք եղել ու մեզ, երբ տանում են ընդդիմադիր դաշտ, պարտվելու են։ Նիկոլ Փաշինյանին հենց բրդես ընդդիմադիր դաշտ, դու չես կարողանալու իր հետ մրցես»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների գործողություններին։

Փաստորեն Ալեն Սիմոնյանը գործիչ է եղել, այն էլ՝ ընդդիմադիր։ Կարո՞ղ է մարիխուաննայի օգտագործումն արդեն օրինականացվել է, բայց այսօրվա գերլարված օրակարգի պայմաններում աննկատ է մնացել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ստացվում է՝ Փաշինյանը իշխանությունը վերցրել է, բայց ընդդիմության իր տեղը «բրոնիա» արած է, հենց իշխանությունը կորցրեց՝ «բրդելու» են ընդդիմադիր դաշտ՝ մրցումների։ Ալենն էլ գլադիատորական մրցաշարի տոմսավաճառն է լինելու։ Այ, էդ մի բանը հաստատ կարող է փայլուն իրականացնել։ Փորձառություն ունի։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ