...

Տոն, որ միշտ մեզ հետ է

Տոն, որ միշտ մեզ հետ է

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե «եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններն այն ժամանակ կեղծած չլիներ, և էն ժամանակ ինքը բռունցքը կարար խփեր սեղանին, էն ժամանակ Արցախի հարցը լուծված կլիներ մեկընդմիշտ»։

«ՉԻ»․ Չնայած այս խոսքերի հեղինակը Հովիկ Աղազարյանն է, փորձենք ասվածի մեջ տրամաբանություն փնտրել։ Փաստորեն 2020-ին մենք Արցախի 75 տոկոսը կորցրել ենք, որովհետև դրանից 24 տարի առաջ «Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծել է ընտրությունները»։ Իսկ ահա 2018-ին Նիկոլ Փաշինյանը համարյա չի կեղծել ընտրությունները, ու ոչ միայն բռունցքն էր խփում սեղանին, այլև աջուձախ բոլորին ծեփում էր ասֆալտին։ Արդյունքում «Արցախի հարցը լուծեց մեկընդմիշտ»։ Համենայն դեպս՝ Ալիևն այդպես է պնդում, ինքն էլ առանձնապես չի առարկում։ Ոչ միայն չի առարկում, այլև դրանից հետո ևս մի ընտրություն է «համարյա չկեղծում» ու մուրճն օդում ճոճում, որի արդյունքում քիչ է մնում հիմա էլ Սյունիքի հարցը «լուծի մեկընդմիշտ»։ 

Ինչ վերաբերում է բռունցքը սեղանին խփելուն, ապա կահույքն ափսոս է։ Կարելի է նաև այլ բութ առարկաների խփել։ Այնպես որ՝ Հովիկ Աղազարյանը լավ կանի մի քանի օր սաղավարտով ներկայանա ԱԺ նիստերին։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ