...

Թույլ կտա՞ք ձեզ տապալել

Թույլ կտա՞ք ձեզ տապալել

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ), ասել է. «Դուք տեղյա՞կ եք, որ մի հատ տղա վերջերս մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում և ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ, պողպատյա մանդատ…և այլն: Երբ որ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտարարեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի հայտարարություններ անելու: Իմ արտահայտությունը անհամեմատ ավելի մեղմ էր»:

«ՉԻ». Այսինքն՝ իշխանությունը բռնի տապալելու կոչերը, հրապարակային վերջնագրերը, կամ որ եթե Նիկոլը չհեռանա, զոռով կհեռացնեն, ժողովուրդը նրան կհոշոտի... սրանք ավելի մեղմ են, քան՝ Նիկոլի կոչերը՝ ջարդելու, պողպատյա մանդատի, վրեժի մասին: Թե տարբերություն որն է, չգիտենք:

Երևի, Վազգեն Մանուկյանն այսպես էր պատկերացնում իշխանության տապալումը. ցուցարարների հետ գնալու էր Պռոշյանի կառավարական դաչաներ, ախրաննիկին ասեր՝ մի րոպեով կարելի՞ է Նիկոլին: Փաշինյանը գալու էր, ինքն էլ ասելու էր՝ կներեք, որ անհանգստացնում ենք, որ խնդրենք, հրաժարական չե՞ք տա: Թույլ տվեք՝ մենք փրկենք երկիրը, իսկ դուք հեռացեք:

Հա, եթե այսպես է ասել Վազգեն Մանուկյանը, ուրեմն՝ մեղմ է ասել: Լրիվ համաձայն ենք, պետք է դադարեցնել այդ քրեական գործը: 

Իսկ ընդհանրապես, նույն սանրի կտավն եք: Ոնց որ թե այն կոչերը, որոնք ընտրություններից առաջ անում էր Նիկոլը, 1996-ին էլ Վազգեն Մանուկյանն ու իր կողմնակիցներն էին անում: Ոչ միայն անում էին, այլ նաև ջարդում էին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ