...

Տրտինգ տվեք ձեր աճեցրած դաշտում

Տրտինգ տվեք ձեր աճեցրած դաշտում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Երբ 2020թ. պատերազմում ցավալի արդյունքներ գրանցվեցին, մեր քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, քաղաքական խիզախություն ցուցաբերեցինք, և կորուստների ծանրության տակ կքված էինք, և նույնիսկ կարելի է ասել՝ ծնկի էինք եկել, գնացինք ընտրության: Բայց ժողովուրդը եկավ, մեզ թիկունքից բարձրացրեց, ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում: Ու մենք գնում ենք այդ ճիշտ ճանապարհով»:

Գիտե՞ք, Հովիկ Աղազարյանի այս խոսքերը լսելուց հետո մեր մտքով ինչ անցավ. որ այսօրվա ընդդիմությունը պիտի լաչակ կապի: Որովհետև միայն այսպիսի իմպոտենտ ընդդիմության առկայության դեպքում իշխանությունները կարող են խելքին փչածը ասել: 

Հովիկ Աղազարյանի ասածները մեկնաբանելու բան չկա. մարդիկ բացահայտ ղժժում են ընդդիմության վրա: Բոլորի վրա: Բայց ընդդիմությանն են ասում. պետք լինի, Արցախն էլ կհանձնեք, Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ կփակենք, պատերազմն էլ տանուլ կտանք, ծնկի էլ կգանք, դուք, ա՛յ ընդդիմություն, բան չեք կարող անել: Որովհետև ամուլ եք, մենակ խոսքով եք «միակ տղամարդ»:

Ու ընդդիմություն կոչեցյալը ամեն աստծո օր հաստատում է իշխանությունների ասածները: Ճարը կտրած, այստեղ-այնտեղ դրոշ են տնկում, մեկ էլ՝ իրենց ֆեյքերին ու լրատվամիջոցներին հրահանգում են՝ դե որ տենց ա, տարածեք, որ էս սաղ Լևոնն ա մեղավոր, սաղ իր պլանն ա, շուտ-շուտ գրեք, որ Լևոնի հոգեզավակն է: Լավ ա, թողարկեք, տարածեք: 

Ուժներդ հազիվ Տեր-Պետրոսյանի ու Վանոյի վրա է պատում: Որովհետև ի դեմս իշխանությունների, լուրջ ախոյան ունեք. ձեր նման կեղծավոր, մանիպուլյատիվ, իշխանամոլ, հանձնող, երկիր վարի տվող: Ձեզ պես մտածող ու գործող իշխանություն է, բան չեք կարողանում անել: Մի կես բերան լսել են, որ այս գործընթացներում իշխանությունները ռուսների աջակցությունն են վայելում, էս «միակ տղամարդկանց» չոքերը թուլացել են: Այնքան են թուլացել, որ ըսկի լիժա չեն կարում քշել: 

Սա ձեր բերած, ձեր ծնած, ձեր դաստիարակած իշխանությունն է: Վայելեք: Տրտինգ տվեք ձեր աճեցրած քաղաքական դաշտում: Դուք արժանի եք Հովիկ Աղազարյանի պես հոգևոր ընկերոջը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ