...

Ճիշտը կոմերիտկրատիան է

Ճիշտը կոմերիտկրատիան է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր հայտարարել է. «Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների»:

«ՉԻ». Նայում ենք՝ ինչ են խոսում ընդդիմության ներկայացուցիչները, գլխներիս ենք տալիս: Նայում ենք՝ ինչ են խոսում իշխանության ներկայացուցիչները, էլի գլխներիս ենք տալիս: 

Այնտեղ էլ են արժանիքներից խոսում, այստեղ էլ: Ոչ մեկդ ի վիճակի չեք ձեր ասած մերիտոկրատիան ձևավորել: Որովհետև թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար առաջնայինը ոչ թե մարդու արժանիքներն են, այլ հավատարմությունը: Այս 20 տարվա ընթացքում՝ առանձին բացառություններով, իշխանական համակարգերը հիմնված են եղել բացառապես հավատարմության, շեֆին հլու-հնազանդ ծառայելու պատրաստակամության վրա: 

Իմիջիայլոց, այն, ինչ հիմա ասում է Մամիջանյանը, դա հենց այն է, ինչ խորհրդարանական ընտրություններից առաջ առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը. ընտրություններում հաջողելու դեպքում ստեղծել պրոֆեսիոնալների կառավարություն, որտեղ տեղ կգտնեին արժանիները: Այս առաջարկը մերժվեց ու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ ընդդիմության ղեկավարները՝ բացի իրենցից, ուրիշ արժանի չէին տեսնում: Եթե այն ժամանակ չեն տեսել, հիմա որտեղի՞ց պետք է տեսնեն:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ