...

Ճոխ եք ապրում

Ճոխ եք ապրում

Araratnews.am-ը գրել է. «Հայաստանում իշխանության կարող են հասնել միայն մի պարագայում՝ եթե Մոսկվայից «դաբռո» լինի:

Հենց այս նպատակով է օրեր առաջ Մոսկվա մեկնել դաշնակցական Արմեն Ռուստամյանը... որին հաջողվել է հյուրանոցի համարում հանդիպել ՌԴ պետական ապարատի ընդամենը մի ցածրաստիճան պաշտոնյայի, որը Ռուստամյանին հայտնել է, որ ոչնչով չի կարող օգնել, իսկ վերևներում աշխատում են Փաշինյանի հետ։ 

Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցելության ճոխ ընդունելությունն էլ այն մասին է վկայում, որ Կրեմլում ցանկանում են Փաշինյանի հետ աշխատել»:

«ՉԻ». Լավ է՝ վերջում չեն գրել. Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Ամանոր: Շատ «ճոխ» ինֆո է:

Բան չասեցինք, հիմա քարոզչական պատերազմ է գնում, իշխանություններն էլ, ընդդիմությունն էլ այս կարգի նյութերով էլ են իրար հարվածում: Բայց գոնե այնպիսի «սլիվներ» արեք, որ մի քիչ հավատ ներշնչեն:

Այսինքն՝ էլ մարդ չկար, Արմեն Ռուստամյանին պիտի ուղարկեի՞ն Մոսկվա՝ «դաբռոյի» ետևից: Կամ ցածրաստիճան պաշտոնյան (չնայած՝ մենք չենք հավատում, որ նման հանդիպում եղել է, բայց ընդունենք՝ հանդիպել են) ի՞նչ պիտի ասեր: Ասելու էր. «Ապեր, էս տանկը վեկալ, քցի ջեբդ, տար Երևան, գմփցրո՞ւ»:

Իսկ ճոխ այցելությունը... դե, ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ, բայց ճոխ ձուկ չի: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ