...

Վանեցյանը գիտե՝ ինչպես է հավաքագրվել Փաշինյանի թիմը

Վանեցյանը գիտե՝ ինչպես է հավաքագրվել Փաշինյանի թիմը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ օգոստոսի 2-ից հետո, երբ լրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, հնարավորություն կունենան նրա նկատմամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, ու երևի հույս ունեն, որ ՔՊ-ականներն էլ պետք է դուրս գան ՔՊ-ից և միանան իրենց։ Այսպիսի ձևակերպում է արել «Հրապարակ» թերթը՝ հարցնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքը։ Նա էլ ասել է․ «․․․Ես իրատեսական չեմ համարում, որ իմպիչմենտն այն գործիքն է, որ այս փուլում հնարավոր է կիրառել։ Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով կողքի բոլոր մարդկանց դրդում է, տանում է հանցագործության, որ հանկարծ ինքը միայնակ «չդատվի»։ Եթե լինում է սպանություն, օրինակ, էդ սպանության վայրում ներկա գտնվող բոլորին ստիպում է, որ վերցնեն, և նրանք էլ կրակեն զոհի վրա, որ վաղը, մյուս օրը բոլորն իրար հետ դատվեն սպանության հոդվածով։ Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից, և նրանք ուղղակի տեղ չունեն գնալու»։

Ինչ խոսք, իրավիճակը բավական պատկերավոր է նկարագրված։ Բայց այս տեքստը նաև ինֆորմացիոն է։ Կարճ ժամանակ նոր Հայաստանում լինելով ԱԱԾ պետ՝ Արթուր Վանեցյանը բոլորից լավ գիտե, թե ինչպես է հավաքագրվել Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչ որակի, ինտելեկտուալ ինչ կարողություններով և արժեհամակարգով մարդիկ են այնտեղ։ Ըստ այդմ՝ Վանեցյանը գրեթե բացառում է, որ ընդդիմությանը կհաջողվի ՔՊ-ից մարդիկ «պոկել» և գործընթաց սկսել։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունն ուզում է փորձել՝ փորձը փորձանք չէ տրամաբանությամբ։ Փաստորեն փողոցը «պռավալ» տալուց հետո հիմա էլ ծրագրում են խորհրդարանում տապալվել՝ վերջնականապես մնալով ավերակների տակ։ Վանեցյանն էլ որպես քաղաքականության մեջ նոր ծագող աստղ միանգամայն հասկանալի քայլ է արել՝ խզում առաջացնելով իր և այդ հեռանկարի միջև։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ