...

Վանեցյանը նոր նշանակում ստացավ

Վանեցյանը նոր նշանակում ստացավ

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ռուսական «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում ասել է. «Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»:

«ՉԻ». Դե ինչ, շնորհավորենք Արթուր Վանեցյանին նոր, պատասխանատու նշանակման առթիվ. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր «ժուչոկ»: 

Հուսով ենք, որ Վանեցյանը նոր ամպլուայում իրեն լավագույնս կդրսևորի ի փառս Ռուսիոյ և ի չարս հայկական իշխանությունների: Վստահաբար, ԱԱԾ նախկին պետը պետք է շարունակի նույն տեմպով հարցազրույցներ տալ ռուսական լրատվամիջոցներին և զեկուցել, թե ինչ վատն են Հայաստանի իշխանությունները, չեն սիրում Ռուսաստանին, նրա դեմ են գործում, ահավոր ապազգային ուժեր են, ու Պուտինը լավ կանի, որ գա ու մի հատ քաշի այդ ազգադավ Նիկոլի ականջները:

Պարբերաբար Վանեցյանը պետք է նաև Կրեմլին գրավոր, երեք օրինակով զեկուցի իր և Փաշինյանի զրույցները: Հնարավորինս պետք է մանրամասն պատմել, բան բաց չթողնել: Պատկերացնում ենք, թե Ռուսաստանում որքան բարձր կգնահատեն իրենց նորանշանակ «ժուչոկի» հայրենանվեր աշխատանքը: 

Գտավ, փաստորեն, իր տեղը Հայաստանում: Մենք կշարունակենք հետևել ռուսական մամուլին, տեսնենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7480 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ