...

Վանեցյանը քաղաքականություն է մտնում Վերին Լարսով

Վանեցյանը քաղաքականություն է մտնում Վերին Լարսով

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ստեղծում է հիմնադրամ, որը պետք է քաղաքացիական հասարակության կայացման խնդիրներով զբաղվի, քանի որ այդ դաշտը դատարկ է, հայտարարել է, որ հիմնադրամը կաջակցի լրատվամիջոցներին, և վերջապես հայտարարեց, որ հիմնադրամը ֆինանսավորվելու է նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից:

Սա Վանեցյանի գրեթե 2 ժամանոց ասուլիս-հանդիպումի միայն առաջին 3 րոպեն է, որն այնքան հարցեր է առաջացրել, որ հիմա դրանցից մի քանիսը մենք հրապարակավ ներկայացնում ենք:

  1. Քանի որ Վանեցյանը հայտարարել է, թե մտնում է ակտիվ քաղաքական դաշտ, ապա ինքը ի՞նչ գործ ունի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական սեկտորի, ՀԿ-ների հետ: Ինքը չգիտի՞, որ դրանք տարբեր հարթակներ են, տարբեր ոլորտներ, որ մեկով զբաղվելով՝ դու չես կարող մյուս հարթակում էլ գործել:
  2. Երբ ինչ-որ մեկը քաղաքական հայտ է ներկայացնում և միաժամանակ հայտնում, որ մտադիր է աջակցել լրատվամիջոցներին, սա դիտարկում ենք որպես գործարքի առաջարկ՝ լրատվամիջոցների կողմից աջակցություն ստանալու դիմաց:
  3. Վանեցյանը հայտարարում է, որ Հայաստանում գործող հիմնական հիմնադրամը ֆինանսավորվում է դրսից, հետևաբար, այն ինչ-որ տեղ սպասարկում է դրսի շահերը, իսկ «Հայրենիք» հիմնադրամը լինելու է ազգային: Հիմա հարց է առաջանում. եթե հիմնադրամը ֆինանսավորվելու է արտասահմանում բնակվող հայերի կողմից, այսինքն՝ օտար երկրների քաղաքացիների կողմից, ապա չի՞ ստացվում, որ հիմնադրամը ծառայելու է դրսի ուժերին: Բա ո՞ւր մնաց ազգայինը: Եվ այդ «ատմազկան», թե ֆինանսավորումը ոչ թե դրսից է, այլ ֆինանսավորողները ազգությամբ հայեր են, չի անցնում, քանի որ այդ հայերը առաջին հերթին այլ երկրների քաղաքացիներ են: Օրինակ, Տաշիրի Սամոն դրսի ուժ է՞, թե՝ ներսի: Որ ձեզ ֆինանսավորի, Հայաստանի շահե՞րն է սպասարկելու, թե՝ դրսի: 
  4. Եթե ինքը հայտարարում է, որ ցանկանում է հակակշիռ ստեղծել եղած ՀԿ-ներին, ապա չպետք է մտներ քաղաքականություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ