...

Վճարովի պոլիէթիլենային տոպրակներ՝ «օգնություն զինվորին» շարքից

Վճարովի պոլիէթիլենային տոպրակներ՝ «օգնություն զինվորին» շարքից

Առևտրի գործունեությամբ զբաղվող որոշ խոշոր սուպերմարկետներ գովազդի նոր ձև են գտել: «Ուրարտու» սուպերմարկետների ցանցում, օրինակ, օրերս վճարովի են դարձել գնումների համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակները: Զարմացած գնորդներին սուպերմարկետում պարզաբանում են, թե տնօրինությունը մտահոգված է բանակի և զինվորների համար: Տատիկ-պապիկներից շատերն անգամ՝ լսելով, որ զինվորներին պետք է օգնեն, պահում են տանից բերված տոպրակները և իրենց ապրանքը տեղավորում վաճառվող տոպրակների մեջ: Իսկ խանութի աշխատակիցները թերահավատներին ապացուցում են, որ տոպրակները վճարովի են դարձրել զինվորների համար և մատնանշում են սուպերմարկետի կայք-էջը, որտեղ սևով սպիտակի վրա անկապ գրություն է. «Հայաստանն առանց պոլիէթիլենային տոպրակների. օգոստոսի 15-ից Ուրարտու խանութների ցանցում պոլիէթիլենային տոպրակները կլինեն վճարովի: Տոպրակների վաճառքի ողջ շահույթը կուղղվի զինվորին»: 

Այս մտահղացման հեղինակների կարգախոսը ուղղակի զավեշտալի է: Մի կողմից մաքուր Հայաստանի գովքն են անում, մյուս կողմից՝ զինվորին օգնելու գովազդն են տարփողում: Թե տոպրակները վճարովի դարձնելով՝ ինչպե՞ս են նպաստելու շրջակա միջավայրի մաքրությանը, հարցի մի կողմն է, քանի որ այդ գումարները չեն ուղղվում որևէ էկոծրագրի իրականացման և էկոճգնաժամի խնդիր չեն լուծում: Մյուս կողմից՝ բանակի պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ զինվորն ապահովված է, նա կարիք չունի կողմնակի բարեգործությունների: Մնում է հասկանալ, թե «Ուրարտուի» տնօրինությունը իր կարգախոսով ինչ նպատակ է հետապնդում:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ