...

Խաչի ու Սուրեն Պապիկյանի զորությամբ

Խաչի ու Սուրեն Պապիկյանի զորությամբ

Հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի էր ունեցել վիճաբանություն, կրակոցներ էին հնչել, որի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ: Այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել է, որ իրադարձությունների ժամանակ «կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյան անունով մի երիտասարդ, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաև նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»: Ըստ հրապարակման՝ Ղալեչյանը նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ աշխատել է նրա ղեկավարած նախարարությունում, հիմա էլ, ասում են, Պապիկյանը նրան հետը տարել է ՊՆ: Դեպքի օրը Ղալեչյանը եղել է օպերատիվ համարներով և առկայծող փարոսիկներով սարքավորված ToyotaPrado ամենագնացով:

«Դրա օգտագործման իրավունքը խիստ կասկածելի է, քանի որ այդպիսի համարներով ու առկայծող փարոսիկներով ավտոմեքենա տրամադրվում է կոնկրետ անձանց և կոնկրետ պայմաններում», նշել է թերթը՝ հավելելով, որ իրավապահների միջոցով փորձում են ամեն ինչ անել, որ Արմեն Ղալեչյանի անունը մաքրվի միջադեպից և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի:

Նորմալ է։ Բա հարսանիքին խաչ է պահել նորապսակների գլխին, հատուկ կահավորված «Toyota Prado»-ն ի՞նչ է, որ չքշի։ Կամ էլ Պապիկյանի նման հարազատ ունի, ո՞նց չօգտվի այդ կապից և խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործից չոր դուրս չգա։ Համ էլ Պապիկյանը «լավ տղա» է, ուր գնում է՝ իր մտերիմներին հետը տանում է։ Տարածքայինի նախարար էր՝ խաչեղբայրը հետն էր, հիմա Պնախարար է՝ էլի հետը տարել է խաչեղբորն ու էլի այլ հարազատների։ Իր իշխանությունից բաժին է հանում բոլորին, ճիշտ նախկինների նման։ Մարդը գլուխը կախ աշխատում է, հանուն իր ու իր շրջապատի։ Ո՞վ գիտե, թե վաղն ինչ է լինելու և ինքը որտեղ է հայտնվելու։ Քանի կարող է՝ վայելում է, իր վայելածից էլ բաժին է հանում յուրայիններին։ Հե՜յ գիտի նախկիններ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ