...

Խելքից պատուհասները

Խելքից պատուհասները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է, որ արցախցիները թալիշների նման Ադրբեջանում բարձրացնեն ինքնորոշման հարց։

«ՉԻ». Լավ բան է առաջարկում: Ակունք իմաստնության: Մինչև հիմա դա ոչ մեկի մտքով չէր անցել, երևի խելքից թույլ էին, էս մարդը միանգամից բոլորին տվեց-անցավ:

Ուղղակի դա որ առաջարկել է, պիտի ձեռի հետ առաջարկեր, որ արցախցիները Ադրբեջանում պահանջեն նաև թոշակների ու նպաստների բարձրացում, ցածր տոկոսադրույքով բիզնես-վարկերի տրամադրում, նոր աշխատատեղեր, ոնց որ դա պահանջում են թալիշները, լեզգիները, և ընդհանրապես՝ Ադրբեջանում բնակվող բոլոր ազգությունները: 

Այսինքն՝ նախկին դաշնակն արցախցիներին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ և առաջարկում է, որ դրանից ելնելով՝ պայքարեն իրենց իրավունքների համար: 

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ