...

Խեր, շառ, փորձանք

Խեր, շառ, փորձանք

Փաշինյանական «Հայկական ժամանակ» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ 5 հիմնական պահանջ ունի:

«Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»:

«ՉԻ». Փայլուն տակտիկա է ընտրել Նիկոլ Փաշինյանը: Դե, ոզնուն էլ է պարզ, որ «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդվածի հեղինակը նա է: Իրեն առաջարկում են ստեղծված իրավիճակը քննարկել, մի հատ հասկանան, թե ինչ վիճակում ենք, ինչ են ուզում մեր հարևանները, ինչ պահանջներ են դնում, ինչ կարող ենք անել, ինչ ելքեր կան... բռնում, անկապ անունով հոդված է գրում ու համարում, որ դրանով Տեր-Պետրոսյանի հարցադրումները բավարարել է, հարցը փակված է:

Նույնիսկ մեր երկրի համար այսպիսի բախտորոշ, կարևորագույն հարցերում մարդը շարունակում է իրեն լրագրող համարել, ոչ թե՝ պետության ղեկավար: Հիմա ինչպե՞ս կարելի է նման վարքագիծը լուրջ ընդունել: 

Այսինքն, որ Նիկոլ Փաշինյանին հարցնեն, թե ինչպես կմեկնաբանեք Տեր-Պետրոսյանի առաջարկն ու հարցադրումները, ասելու է՝ էլ ի՞նչ մեկնաբանեմ, հենա, «Հավաստի աղբյուրը» մեկնաբանել է:

Դեռ լավ է, որ տելեգրամյան ինչ-որ ֆեյք ալիքով չի պատասխանել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ