...

Խնդալու չի, լացելու է

Խնդալու չի, լացելու է

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների այն հայտարարությանը, որ ՀՀ նախագահի թեկնածու չեն առաջադրի, ասել է. «Ցավով եմ արձանագրում, որ խորհրդարանական ընդդիմությունը կայացրել է այդ ամենասխալ որոշումը շատ խորհրդանշանակ օր։ Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի և այլ գործիչների պահանջով հրաժարական է ներկայացրել նախագահի պաշտոնից, որպեսզի փրկեն Արցախը թշնամուն հանձնելուց։ 34 տարի հետո նույն օրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրենց առաջնորդած քաղաքական ուժերը կանաչ ճանապարհ են հարթել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնին վերադառնալու համար»:

«ՉԻ». Բա, ժողովուրդ ջան: Հիմա հերթական անգամ համոզվում եք, չէ՞, թե էս 25 տարին ինչ կեղտի մեջ ենք եղել, եթե մեր երկրի ճակատագիրը հայտնվել է ահա այս մակարդակի ու որակի դեմքերի ձեռքում: Ինչ բարոյականության տեր մարդիկ են դիվանագիտական գործունեություն իրականացրել, տարբեր պաշտոններ զբաղեցրել: 

Ու մենք էլ դեռ էն քռագետի վրա ենք խնդում, երբ պակաս քռագետն էլ սա չէ: Թվում է, թե 2020-ի պատերազմից հետո կսկսեն մի քիչ ուղեղն աշխատեցնել, մի քիչ ավելի սթափ կնայեն իրողություններին, մի քիչ ավելի ռացիոնալ կերպով հետադարձ հայացք կգցեն անցած 25 տարիների իրադարձություններին, վերջապես կհասկանան, թե ինչ ղալաթ են արել 1998-ին՝ երկիրը տանելով դեպի անխուսափելի աղետներ, թեկուզ դրա մասին բարձրաձայն չարտահայտվեն, բայց գոնե ներսում գիտակցեն... Բացարձակ. ոնց իրենց ասածների ու արածների համար պատասխանատվության զրո զգացում են ունեցել, այդպես էլ զրո մնացել են:

Իմաստ էլ չունի սրա ասածները մեկնաբանել: Դե հիմա ի՞նչ ասես, երբ մարդը տգիտության մեջ լող է տալիս: Եթե էսքանից հետո հայտարարում է, թե Լևոնը Արցախը հանձնում էր: Յա իրեն բացատրես, յա՝ շենքի դռանը: Նույն էֆեկտն է: Եթե նախկին դեսպանը կանգնում, ասում է՝ Սերժն ու Ռոբերտը Լևոնին նախագահ են դարձնում... սա խնդալու չի, լացելու է, որ սրա նմանները երկիրն այս վիճակին են հասցրել, ու էլի երկիրը դեպի նորանոր աղետների են տանում:

Դրա համար էլ սրանց Նիկոլից ավելի արժանի ղեկավար չի հասնում: Դուք իրար արժանի եք: 

Իմիջիայլոց, հետաքրքիր է, տեսնես Տեր-Պետրոսյանը չի փոշմանե՞լ, որ սրան մի քանի ամիս առաջ մարդատեղ էր դրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ