...

Հառաչադեմը

Հառաչադեմը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Միգուցե եթե մենք 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, ցեղասպանության չենթարկվեինք»:

«ՉԻ». Խաչատուր Սուքիասյանը իբր իրեն համարում է բարձր տեխնոլոգիաներից հասկացող, ինֆորմացիոն դարաշրջանի առավելություններն ընկալող անձնավորություն: Ցույց է տալիս, թե տեսեք՝ ես ինչերից եմ հասկանում: 

Բա, ինտերնետի բացակայության պատճառով ենք կոտորվել:

Իսկ այդ դեպքում 2020-ին ինչի՞ եք պարտվել: Այն ժամանակ էլ հո ինտերնետը կա՞ր. ամեն տեղ, Արցախում, Հայաստանում, բոլոր գերատեսչություններում, տներում: Ու մինչև հիմա էլ կա, բայց շարունակում եք պարտություն պարտության ետևից կրել: 

Ու ինտերնետի դարաշրջանում Արցախը վարի եք տվել, Հայաստանը վարի տալու ճամփին եք, ցեղասպանության չենթարկվելու նոր գյուտ եք հնարել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ