...

Խորհրդարանը ձերն է ու վերջ

Խորհրդարանը ձերն է ու վերջ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Եթե ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան խորհրդարան, ավելի հիմնավոր կդրվի նրանց մանդատներից զրկելու հարցը»:

«ՉԻ». Բայց շատ առյուծ տղերք են մեր իշխանավոր պատգամավորները: Ընդդիմադիր պատգամավորների մասին լսելիս թուր ու թվանք են կապում, աչքերից կայծեր են թռչում: Բայց մենակ ընդդիմադիր պատգամավորների դեպքում:

Մնացած բոլոր հարցերում կարևորը խաղաղությունն է: Բայց մենք իշխող խմբակցությանը խորհուրդ կտանք բանակցություններ սկսել ընդդիմության հետ, համաձայնության գալ ու հետը խաղաղություն կնքել: Շատ անգին բան ձեռք կբերեք: Որ հետո չասեք՝ սխալվել ենք, չենք հասկացել: Իհարկե, սեպտեմբերին, երբ շոգերն անցնեն ու ընդդիմությունը նորից ակտիվանա:

Բայց չէ, դժվար, իրենք շատ սկզբունքային են, եթե խոսքը ընդդիմադիրներին է վերաբերում: Պետք է հայտարարել կարգախոս. «Նոր բացակայություններ, նոր մանդատազրկումներ»: Կամ՝ «Խորհրդարանը մերն է ու վերջ»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ