...

Խոստովանիր, որ թրաֆիքինգի զոհ ես եղել

Խոստովանիր, որ թրաֆիքինգի զոհ ես եղել

Միքայել Մինասյանը երկար անդրադարձ է կատարել խորհրդարանական գործող ընդդիմությանը և վերջում եզրակացրել. «Խոսելով վերջին 3 տարվա խորհրդարանական ընդդիմության մասին՝ մենք ինքներս դա չցանկանալով՝ փոխակերպում ենք հասկացությունները. Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը նիկոլական կլիենտելան* է: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով Նիկոլը ծրագրում է իր վերարտադրությունը: #antinikol * Կլիենտելա – սոցիալական կախվածության ձև Հին Հռոմում. փոխադարձ իրավական, սոցիալական և տնտեսական պարտավորություններ գործընկերների և հաճախորդների միջև»:

«ՉԻ». Փեսա Միշիկը միայն մեկ տարբերակ ունի, որպեսզի իրեն սկսեն քիչ թե շատ լուրջ ընդունել: Պետք է խոստովանի, որ աներոջ կառավարման տարիներին թրաֆիքինգի զոհ է եղել, հակառակ իր կամքին ամուսնացրել են, վախեցրել ու պահել գերու կարգավիճակում:

Միշիկ ջան, բա ո՞ւր էիր 2015 թվականին, երբ աներդ ասում էր, որ լավ է ճանաչում իր հաճախորդներին: Բա ո՞ւր էիր, երբ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը վազում էին նախագահական՝ իրենց աջակցությունը և քաղաքական համերաշխությունը հայտնելու աներոջդ նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին:

Բա ո՞ւր էիր 2017 թվականին, երբ ստիպեցիք «կլիենտելայի» մաս կազմող գործչին կրկին անգամ բացել քաղաքականության էջը ու մասնակցել ընտրություններին: Ստիպեցիք, որովհետև այդպես էր անհրաժեշտ, մնացած հաճախորդներին այնքան էիք «տաշել», որ ամբողջովին կորցրել էին ապրանքային տեսքը:

2018-ին էլ խորհրդարանը այնպես էիք կազմել, որ ամբողջովին կազմված լինի «կլիենտելայից», պարզապես մեկը սովորության համաձայն քցեց, մնացածն էլ օգտվեցին պահից: Այնպես որ՝ ավելի լավ է հանդիմանես աներոջդ, ասես, որ գլուխ էր գովում, այնքան էլ լավ չէր ճանաչում իր հաճախորդներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ