...

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության - 22

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության - 22

«Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության» հոդվածաշարի նախորդ թողարկումների հղումները՝ 1-ին մաս2-րդ մաս3-րդ մաս4-րդ մաս5-րդ մաս6-րդ մաս7-րդ մաս8-րդ մաս9-րդ մաս10-րդ մաս11-րդ մաս12-րդ մաս13-րդ մաս14-րդ մաս15-րդ մաս16-րդ մաս17-րդ մաս18-րդ մաս19-րդ մաս20-րդ մաս, 21-րդ մաս։

* * *

– Լե­ւոն Հա­կո­բի, Հա­յաս­տա­նում գտն­վե­լու երկ­րորդ օրն իսկ հա­մոզ­վում ես, որ այժմ մարդ­կանց կյանքն ան­նկա­րագ­րե­լիո­րեն ծանր է։ Արդյո՞ք դա չի ազ­դում ազ­գի հո­գե­վի­ճա­կի վրա։

– Ես չէի ասի, որ հայե­րը հու­սա­հա­տու­թյուն են ապ­րում։ Երե­ւի, Դուք էլ առիթ­ներ ունե­ցել եք դրա­նում հա­մոզ­վե­լու։ Սա­կայն եթե Ադր­բե­ջա­նի ձեռ­նար­կած շրջա­փա­կու­մը շա­րու­նակ­վի, իսկ դրա հե­տե­ւան­քով հան­րա­պե­տու­թյա­նը պատ­ճառ­ված ուղ­ղա­կի կո­րուստ­ներն ար­դեն իսկ գե­րա­զան­ցում են 1 մի­լիարդ ռուբ­լին, մենք իրոք կհայտն­վենք հու­սա­հատ վի­ճա­կում։ Այժմ մենք ին­տեն­սիվ բա­նակ­ցու­թյուն­ներ ենք վա­րում Թուր­քիայի եւ Իրա­նի հետ՝ նրանց մի­ջո­ցով ար­տա­քին աշ­խարհ դուրս գա­լու այ­լընտ­րան­քային ուղի­ներ գտ­նե­լու նպա­տա­կով։ Չա­փա­զանց ցան­կա­լի կլի­ներ, որ կա­յու­նա­նար Վրաս­տա­նի իրադ­րու­թյու­նը, քան­զի դա է մեր ամե­նաբ­նա­կան ել­քը, սա­կայն…

– Ըստ Հա­յաս­տա­նի զանգ­վա­ծային լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի հա­ղոր­դում­նե­րի, Լեռ­նային Ղա­րա­բա­ղում ստեղծ­ված իրադ­րու­թյու­նը փոքր‑ինչ այլ քա­ղա­քա­կան հար­թու­թյուն է դուրս գա­լիս, նոր կազ­մա­վոր­ված Լեռ­նային Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը նշված տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մա­կան վի­ճակ է ար­ձա­նագ­րում, իսկ Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նը դե­ռեւս ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րին, ըստ էու­թյան, լու­ծա­րել է այդ ինք­նա­վար կազ­մա­վո­րու­մը։ Ինչ­պի­սի՞ն է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ ղա­րա­բա­ղյան հար­ցի շուրջ երկ­խո­սու­թյան ըն­թաց­քը։

– Այո, փաս­տո­րեն այն­տեղ իրոք պա­տե­րազմ է ըն­թա­նում, մշ­տա­կան են դար­ձել հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի վրա կա­տար­վող զին­ված հար­ձա­կում­նե­րը՝ նրանց բնա­կիչ­նե­րին Հա­յաս­տան գաղ­թեց­նե­լու նպա­տա­կով։ Չոր­րորդ տա­րին է, ինչ տա­րա­ծաշր­ջանն ամ­բող­ջո­վին շրջա­փակ­ված է։ Չեմ կա­րող ասել, թե ինչ է լի­նե­լու այս ամե­նի վեր­ջը, քա­նի որ Ադր­բե­ջա­նի կող­մից փոխ­զիջ­ման գնա­լու որե­ւէ պատ­րաս­տա­կա­մու­թյուն մենք չենք զգում։ Մու­թա­լի­բո­վի եւ հան­րա­պե­տու­թյան այլ ղե­կա­վար­նե­րի հետ ունե­ցած շփում­նե­րի մե­կեւ­կես տար­վա ըն­թաց­քում ես հիմ­նա­հար­ցի կար­գա­վոր­ման բազ­մա­զան տար­բե­րակ­ներ եմ առա­ջար­կել, ի պա­տաս­խան որոնց երկ­խո­սու­թյունն ընդ­հատ­վել է՝ առանց նրանց կող­մից սե­փա­կան առա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­նե­լու։ Եթե Ադր­բե­ջա­նը չլու­ծա­րեր Լեռ­նային Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար կազ­մա­վո­րու­մը, այլ միա­նար հա­մաշ­խար­հային ըն­կե­րակ­ցու­թյա­նը իբ­րեւ ան­կախ մի պե­տու­թյուն, սա­կայն որո­շա­կի ագ­գային‑տա­րած­քային բա­ժան­մամբ, ղա­րա­բաղ­ցի­ներն, ըստ երե­ւույ­թին, բա­վա­րար­ված կզ­գային իրենց։ Բայց քա­նի որ նրանց կամ­քը վերս­տին ան­տես­վեց, ստիպ­ված եղան հենց իրենք հայ­տա­րա­րել սե­փա­կան կար­գա­վի­ճա­կի մա­սին։ Նրանք կա­մե­նում են, որ աշ­խար­հը ճա­նա­չի այդ հիմ­նա­հար­ցի գո­յու­թյու­նը, որ այն­տեղ մշ­տա­պես ներ­կա լի­նեն մի­ջազ­գային դի­տորդ­ներ, իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում՝ նաեւ ՄԱԿ‑ի խա­ղա­ղա­պահ ուժեր։ Այդ դեպ­քում Ադր­բե­ջա­նը, գի­տակ­ցե­լով իրա­վի­ճա­կի անե­լա­նե­լիու­թյու­նը, հա­վա­նա­բար, կսկ­սեր փոխ­զի­ջու­մային լու­ծում­ներ որո­նել։

– Ինչ­պի­սի՞ն է Հա­յաս­տա­նում պե­տա­կա­նու­թյան ամ­րապնդ­ման ըն­թաց­քը։

– Առա­ջին հեր­թին ծա­ռա­ցավ բա­նա­կի հար­ցը. Կենտ­րո­նին պայ­ման առա­ջադր­վեց, որ հան­րա­պե­տու­թյան ոչ մի քա­ղա­քա­ցի չպետք է ծա­ռայի նրա սահ­ման­նե­րից դուրս, եւ մենք կա­րո­ղա­ցանք պաշտ­պա­նել այդ դիր­քո­րո­շու­մը։ Երկ­րորդ՝ Հա­յաս­տա­նը առա­ջին եւ դե­ռեւս միակ հան­րա­պե­տու­թյունն է նախ­կին ԽՍՀՄ‑ում, որը հո­ղի սե­փա­կա­նաշ­նոր­հում է իրա­կա­նաց­րել, հանձ­նե­լով հո­ղը ժո­ղովր­դին՝ մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյան, ժա­ռանգ­ման ու վա­ճառ­քի իրա­վուն­քով, ինչն օգ­նում է մեզ փոքր‑ինչ թե­թե­ւաց­նել կյանքն այս դժ­վար ժա­մա­նակ­նե­րում։ Պա­շար­ներ նույն­պես կան, սա­կայն կա­րե­ւորն այն է, որ հայ ժո­ղովր­դի զգա­լի մի խավ ամ­բող­ջո­վին ապա­հո­վել է իրեն պա­րե­նով։ Եւ եր­րորդ՝ կես տար­վա ըն­թաց­քում մենք մտա­դիր ենք կա­տա­րել սպա­սարկ­ման, առեւտ­րի, շի­նա­րա­րու­թյան, վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան ոլորտ­նե­րի լիա­կա­տար սե­փա­կա­նաշ­նոր­հում։ Սա ար­վե­լու է առանց որե­ւէ մե­կին սպա­սե­լու, թեեւ, իհար­կե, ուրախ կլի­նեինք, եթե վե­րա­փո­խում­նե­րը կա­տար­վեին ԱՊՀ‑ի այլ պե­տու­թյուն­նե­րում հա­ման­ման գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ։

– Ես լավ եմ հի­շում, որ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խորհր­դի նա­խա­գահ Ձեր ընտր­վե­լուց հե­տո շա­տե­րը Կենտ­րո­նում «հե­ղա­փո­խա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ» էին սպա­սում։ Սա­կայն այդ­պի­սիք չե­ղան։ Ին­չո՞ւ։

– Իմ գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ես ել­նում էի հայ ժո­ղովր­դի հո­գե­բա­նու­թյան, այն խոր­քային բնազդ­նե­րի ըմբռ­նու­մից, որոնք պայ­մա­նա­վոր­ված են նրա ող­բեր­գա­կան պատ­մու­թյամբ։ Մենք այն­քան փոր­ձու­թյուն­ներ ենք ապ­րել, որ այժմ հա­յու­թյան հա­մար ամե­նագլ­խա­վո­րը հու­սա­լիու­թյան ձգ­տումն է։ Մեր ժո­ղո­վուրդն ար­կա­ծախնդ­րու­թյուն չի հան­դուր­ժի։

– Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյու­նը ԱՊՀ‑ին՝ տն­տե­սու­թյա՞ն վի­ճա­կով պար­տադր­ված որո­շում է, թե՞ այն ձեռն­տու է հան­րա­պե­տու­թյա­նը։

– Ես դան­դաղ, հիմ­նա­րար գոր­ծըն­թաց­նե­րի կողմ­նա­կից եմ, իսկ ամեն տե­սա­կի կտ­րուկ շրջա­դար­ձե­րը վտան­գա­վոր եմ հա­մա­րում։ Ի սկզ­բա­նե մենք ընտ­րել էինք լիա­կա­տար քա­ղա­քա­կան ան­կա­խու­թյան ուղե­գիծ, նպա­տակ ունե­նա­լով միա­ժա­մա­նակ մաս­նակ­ցել Միու­թյու­նում, իսկ այժմ ար­դեն նախ­կին ԽՍՀՄ‑ի տա­րած­քում տե­ղի ունե­ցող բո­լոր կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծըն­թաց­նե­րին։ Եւ մենք հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն պաշտ­պա­նում էինք այդ գի­ծը, թեեւ հան­րա­պե­տու­թյան ընդ­դի­մու­թյու­նը մեկ ան­գամ չէ, որ փոր­ձել է շե­ղել մեզ այդ գծից։ Այն մեր ժո­ղովր­դին վս­տա­հու­թյան եւ ապա­գայի կան­խա­տե­սե­լիու­թյան զգա­ցում է հա­ղոր­դում։ Ես չեմ կա­րող, իրա­վունք չու­նեմ նրան զր­կել այդ զգա­ցու­մից։ Օբյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով նույն­պես հնա­րա­վոր չէ մեկ րո­պեում քան­դել այն, ինչ դա­րե­րով է կազ­մա­վոր­վել։

– Չնա­յած բո­լոր տե­սա­կի ջան­քե­րին, շա­րու­նակ­վում է ԱՊՀ‑ի միա­ցյալ զին­ված ուժե­րի փլու­զու­մը։ Արդյո՞ք, դրա­նում Հա­յաս­տա­նի ան­վտան­գու­թյան հա­մար սպառ­նա­լիք չկա։

– Մենք կան­խա­տե­սում էինք դեպ­քե­րի նման զար­գա­ցում եւ այդ պատ­ճա­ռով էլ արա­գաց­րինք Ռու­սաս­տա­նի հետ երկ­կողմ պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը, որով նա­խա­տես­ված է, որ ներ­կա բա­նա­կի փլուզ­ման դեպ­քում Հա­յաս­տա­նում պայ­մա­նագ­րային հի­մունք­նե­րով ներ­կա է գտն­վե­լու ար­դեն ռու­սաս­տա­նյան բա­նա­կը, հա­վա­նա­բար՝ ռազ­մա­կան բա­զա­նե­րի կար­գա­վի­ճա­կով։ Վաղ­վա Ռու­սաս­տա­նը, նույ­նիսկ սե­փա­կան կամ­քին հա­կա­ռակ, ստիպ­ված կլի­նի իրեն ճա­նա­չել նախ­կին ԽՍՀՄ‑ի ռազ­մա­քա­ղա­քա­կան շա­հե­րի ժա­ռան­գոր­դը։ Եւ եթե ոմանք այլ պատ­րանք­ներ են փայ­փա­յում, ապա խո­րա­պես մո­լոր­վում են։

– Արդյո՞ք Դուք կի­սում եք որոշ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի այն տե­սա­կե­տը, որ Ռու­սաս­տա­նում առ­կա են «կայ­սե­րա­կան նկր­տում­ներ» եւ նախ­կին Կենտ­րո­նի տե­ղը գրա­վե­լու ձգ­տում։

– Նման կար­գի մե­ղադ­րանք­նե­րի հա­մար հիմ­քեր չեմ տես­նում։ Ռու­սաս­տա­նը ոչ միայն չէր փոր­ձում պահ­պա­նել կայ­սե­րա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րը, այ­լեւ ընդ­հա­կա­ռա­կը՝ օրըս­տօ­րե ավե­լի էր ձգ­տում ազա­տագր­վել դրան­ցից։ Այժմ տե­ղի է ունե­նում ժա­ռան­գու­թյան բա­ժան­ման գոր­ծըն­թաց, եւ յու­րա­քան­չյու­րը ցան­կա­նում է ավե­լի մեծ կտոր ձեռք գցել։ Բայց դա բո­լո­րին է վե­րա­բե­րում, այլ ոչ միայն Ռու­սաս­տա­նին։ Մաս­նատ­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը կա­վարտ­վի բա­ռա­ցիո­րեն 3–6 ամս­վա ըն­թաց­քում, եւ ապա սկիզբ կառ­նի հա­մախմբ­ման գոր­ծըն­թա­ցը։ Վեր­ջին հաշ­վով մենք կհան­գենք այն­պի­սի մե­խա­նիզմ­նե­րի ստեղծ­ման, որոնք կներ­դաշ­նա­կեն ԱՊՀ‑ի միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։

– Ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու Հա­յաս­տա­նի ան­կախ պե­տու­թյան կեր­պա­րը։ Չէ՞ որ պատ­մու­թյու­նն ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու եզա­կի հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում։

– Ինչ վե­րա­բե­րում է տն­տե­սու­թյա­նը, ապա սոս­կա­կան ըն­դօ­րի­նա­կու­մը հղի է ար­հես­տա­կան մո­դե­լի ստեղծ­ման վտան­գով։ Մենք դե­ռեւս ընդ­հա­նուր գծե­րով ենք մշա­կել զար­գաց­ման ուղի­նե­րը։ Սա­կայն ունենք քա­ղա­քա­կան ըմբռ­նում. նախ­կին ԽՍՀՄ‑ում «փա­կու­ղու» վի­ճա­կով բա­վա­րար­վող Հա­յաս­տանն ան­կա­խու­թյան պայ­ման­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում թո­թա­փե­լու այդ վի­ճա­կը եւ աշ­խույժ մի­ջազ­գային խաչ­մե­րուկ դառ­նա­լու՝ թե՛ քա­ղա­քա­կան ու մշա­կու­թային, թե՛ տն­տե­սա­կան իմաս­տով կա­պող օղակ ծա­ռայե­լով Արե­ւել­քի եւ Արեւ­մուտ­քի մի­ջեւ բո­լոր տե­սա­կի շփում­նե­րի հա­մար։ Մին­չեւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս այդ դերն էր խա­ղում Լի­բա­նա­նը՝ քրիս­տո­նյա‑մահ­մե­դա­կան մի եր­կիր, որը հզոր ֆի­նան­սա­վար­կային հա­մա­կարգ ուներ։ Այժմ, սա­կայն, մե­ծա­պես ավեր­վե­լով, այն զրկ­վեց այդ հա­մա­կար­գից եւ հայտ­նի չէ, թե երբ կկա­րո­ղա­նա վե­րա­կանգ­նել տվյալ կո­րուս­տը։ Այս իմաս­տով Լի­բա­նա­նին կցան­կա­նար փո­խա­րի­նել Իս­րայե­լը, սա­կայն հա­զիվ թե դա նրան հա­ջող­վի, եթե հաշ­վի առ­նենք նրա բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Մեր­ձա­վոր Արե­ւել­քի արա­բա­կան երկր­նե­րի հետ։ Իրա­վի­ճա­կը ես զուտ քա­ղա­քա­կան առու­մով եմ դի­տում։ Մենք այժմ շատ աշ­խույժ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն ենք վա­րում, որ­պես­զի ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներ ներ­կա­յաց­նենք աշ­խար­հին եւ հա­մո­զենք նրան, որ Հա­յաս­տանն ի վի­ճա­կի է հան­դես գալ որ­պես կա­մուրջ Արե­ւել­քի եւ Արեւ­մուտ­քի մի­ջեւ։

– Ինձ էլ, խնդ­րում եմ, հա­մո­զեք դրա­նում։

– Ես արե­ւե­լա­գետ եմ եւ ծա­նոթ եմ Արե­ւել­քի հո­գե­բա­նու­թյա­նը՝ այն­տեղ միշտ էլ եր­կյու­ղել են մեծ հյու­սի­սային հա­րե­ւա­նի «կրն­կի» տակ ընկ­նե­լուց։ Ռու­սաս­տա­նի եւ Մեր­ձա­վոր Արե­ւել­քի մի­ջեւ միջ­նորդ ունե­նա­լը ներ­կա­յումս ձեռն­տու է թե՛ Հա­րա­վին, թե՛ Եւ­րո­պային, թե՛ Ռու­սաս­տա­նին։ Մյուս կող­մից, տե­ղի է ունե­նում մահ­մե­դա­կան եւ քրիս­տո­նեա­կան աշ­խարհ­նե­րի վտան­գա­վոր սահ­մա­նա­զա­տում՝ չա­փա­զանց վտան­գա­վոր, քան­զի կրո­նը վե­րած­վում է քա­ղա­քա­կան գոր­ծո­նի։ Այդ իմաս­տով, թե­րեւս, առ­ճա­կա­տու­մը մեղ­մե­լու հա­մար չե­զոք տա­րածք ունե­նա­լը շա­հե­կան է ե՛ւ Արեւ­մուտ­քին, ե՛ւ Մեր­ձա­վոր Արե­ւել­քին, որը բնավ էլ չի ձգ­տում ինք­նա­մե­կու­սաց­ման ու ամեն տե­սա­կի կա­պե­րի խզ­ման։ Ըստ իս՝ այս­տեղ է, որ մենք պետք է գտ­նենք մեր տե­ղը։

– Կա­րող եմ Ձեզ շնոր­հա­վո­րել. Հայ­աս­տանն ըն­դուն­վել է մի­ջազ­գային վա­լյու­տային ֆոնդ։ Ի՞նչ հե­ռան­կար­ներ են բաց­վում հան­րա­պե­տու­թյան առ­ջեւ։

– Դա հենց այն ճեղ­քումն է, որի մա­սին ես խո­սում էի։ Մե­զա­նում ար­դեն աշ­խա­տում է ՄՎՖ‑ի փոր­ձա­գետ­նե­րի մի մեծ խումբ, եւ մենք հույս ունենք, որ այն շու­տով մեզ կներ­կա­յաց­նի մեր ֆի­նանս­նե­րի, բան­կային հա­մա­կար­գի վե­րա­կազ­մա­վոր­ման հս­տակ ծրա­գիր։ Բնա­կա­նա­բար, մենք վար­կեր ենք ակն­կա­լում։ Բա­ցի այդ, աշ­խա­տում ենք նաեւ ազ­գային տա­րադ­րա­մի ստեղծ­ման վրա, որը «դրամ» է կոչ­վե­լու։ Աշ­նանն ար­դեն պատ­րաստ կլի­նենք։ Սա­կայն դա ինք­նան­պա­տակ չէ։ Եթե այ­սու­հե­տեւ էլ ԱՊՀ‑ում գոր­ծերն այս ուղով ըն­թա­նան, ապա մենք էլ մեր տա­րադ­րա­մը կներ­մու­ծենք՝ ոչ թե առա­ջի­նը լի­նե­լու մար­մա­ջով, այլ՝ իրա­վի­ճա­կի թե­լադ­րան­քով։

– Ո՞ր իրա­դար­ձու­թյուն­նե­րը կդա­սեիք մի­ջազ­գային գոր­ծե­րում Հա­յաս­տա­նի ունե­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րի թվին։

– Ամե­նա­մեծ հա­ջո­ղու­թյու­նը պետք է հա­մա­րել Հա­յաս­տա­նի նոր իմի­ջը՝ նրա նվիր­վա­ծու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րին, տն­տե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րին։ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 261—266:

(շարունակելի)

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   76 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ