...

Ընդդիմության աշխարհաքաղաքական հաջողությունը

Ընդդիմության աշխարհաքաղաքական հաջողությունը

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է. «Ֆրանսիայի հրապարակի հերթական հաջողությունը. պաշտոնապես հայտարարվել է, որ 2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Փաստորեն, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի կողմից նախընտրելի ձևաչափով և բովանդակությամբ գործընթացներ։

Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը»:

«ՉԻ». Էսօր, իմիջիայլոց, շուկայում կարտոշկա էին ծախում, հարցրինք գինը, պարզվեց՝ կիլոն 450 դրամ է: Թազա կարտոշկեն: Նույնիսկ զարմացանք, թե էս ինչ հաշիվ է, որ այսպես էժանացել է, բոլոր տեղերում թանկացումներ են, աշխարհը խառնված է իրար, Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանել, Պիկեն է Շակիրայից բաժանվել, իսկ մեր մոտ կարտոշկան էժանացել է:

Հիմա արդեն հասկանալի է, որ կարտոշկան էժանացել է բացառապես Ֆրանսիայի հրապարակի շնորհիվ: Բա ուրիշ ինչի՞ց պետք է էժանանար: 

Անձրև էլ չեկավ, չնայած՝ երկինքը բլթբլթում էր. նույնպես Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից էր:

Ուրեմն, եկեք պայմանավորվենք. այն եռակողմ հանդիպումները, որոնք կայանում են Արևմուտքում, դրանք ընդդիմության տապալումներն են, իսկ այն եռակողմ հանդիպումները, որոնք Մոսկվայում են կայանում, ընդդիմության ձեռքբերումներն են: Երեկ, այսօր և հավիտեանս հավիտենից:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ