...

Զանգ գործընկերոջը

Զանգ գործընկերոջը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադի» հետ հարցազրույցում ասել է. «2022թ. աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Փաստաթուղթը համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։

«ՉԻ». Վերջերս Սոթքում տեղի ունեցած դեպքերից հետո Եվրամիության դիտորդական առաքելությունը քննադատության ենթարկվեց, որ գործ չեն անում: Առաքելության դիտորդները Սոթքում ծավալված թեժ մարտերից միայն ութ ժամ անց են մեկնել դեպքի վայր: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն էլ ասաց, որ դիտորդները ուշադիր հետևում են:

Հիմա մերոնք ինչի՞ ՀԱՊԿ դիտորդներին չեն հրավիրում: Է՜, թող գան, իրենք էլ ուշադիր հետևեն: Եվրոպացիները կհետևեն, ռուսները չե՞ն հետևի: Թեկուզ կռիվներից 8 ժամ անց: 10 հոգանոց պատվիրակություն գա, հաշվեք, որ 10 տուրիստ էլ ավելացավ, հյուրանոց է, բան է, լրացուցիչ եկամուտներ: 

Համ էլ Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենադիտորդունակ երկիրը: Պատկերացրեք, սահմանում մի տեղ կռիվ է գնում, 5 կմ էն կողմ եվրոպացի ու ռուս դիտորդները կանգնած, իհարկե, իրարից 11 մետր հեռավորության վրա, առանձին-առանձին ուշադիր նայում են, գրանցում են, ինչ-որ բաներ են գրում, ջնջում, մարդ ես, կարող է էդ ընթացքում իրար հետ մի բաժակ գցեն, ժամանակավոր բարիշեն: 

Իհարկե, Հայաստանը կշահեր: Կամ էլ, առնվազն վնաս չէր ունենա, ինչպես ԵՄ դիտորդական առաքելության դեպքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ