...

Ծանր դեպք

Ծանր դեպք

Հայաստանին առաջարկել են միանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանն ու դատապարտել Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, սակայն մեր իշխանությունները մերժել են առաջարկը՝ պատճառաբանելով, որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։

ՉԻ.- Ինչ որ պահի ահա նման վարքագիծը կարող են մեզ հիշեցնել: Ռուսները լավ հիշողություն ունեն:

Լավ, ՀԱՊԿ զորավարժություններին չեք մասնակցում, հասկացանք, նիստերն ու վեհաժողովներն անտեսում ենք, դա էլ հասկացանք, բայց այստեղ խոսքն ընդամենը ահաբեկչությունը դատապարտող հայտարարության մասին է: Հաստատ Արևմուտքը հայտարարությանը միանալու համար մեր դեմ պատժամիջոցներ չէր սահմանելու, ըմբռնումով կմոտենար: Նեղացած երեխայի պես լեզու են ցույց տալիս... հետևանքների մասին ընդհանրապես չեն մտածում:

Մանավանդ, որ Հայաստանը պաշտոնապես դեռևս ՀԱՊԿ անդամ է: Հենց այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարեց, որ կազմակերպության քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը ահաբեկչությունը չդատապարտող երկիր է: Ծանր դեպք է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ