...

Զգույշ, հանկարծ ընկերոջդ հետքի վրա դուրս չգաս

Զգույշ, հանկարծ ընկերոջդ հետքի վրա դուրս չգաս

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին աշխատակից, ներկայումս թունդ ընդդիմադիր Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց. երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձաք հրաչը և այլոք»:

«ՉԻ». Դե լավ հա, չափազանցնելն էլ պետք է սահմաններ ունենա: «Աներձագ հրաչը» երբ է ներկայացրել մեր մշակույթը: Մեկ-երկու անորակ սերիալներում էպիզոդային դերեր խաղալը դեռ մշակույթ ներկայացնել չէ: Այսօր հայկական սերիալներում այդպիսի դերեր կատարում են առնվազն մի քանի հարյուր դերասաններ: Կստացվի, որ նրանք բոլորը ներկայացնում են հայկական մշակույթը:

Դերասաններին մեղադրելուց և նրանց վրա պարտության բեռը դնելուց առաջ, Արթուր Թովմասյանը ճիշտ կանի բացի փակագծերը (քանի որ լինելով Միքայել Մինասյանի մտերիմը՝ շատ լավ տեղյակ է նրա գործունեությանը) և բացատրի, թե հատկապես ով էր վերջին մեկ տասնամյակում անմարդկային ջանքեր գործադրում, որ սնկի պես շատանան անորակ սերիալները և առաջին պլան գան դրանցում հանդես եկող դերասանները: Ամենայն հավանականությամբ դուրս կգա ընկերոջ հետքի վրա:

Միքայել Մինասյանին պատկանող «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններն են եղել առաջատար շրիշակի մակարդակից ցածր սերիալներ նկարահանելու գործում: Միքայել Մինասյանը անուրանալի ծառայություններ է մատուցել «Ֆուլ Հաուս», «Կարգին սերիալ», «Տնփեսա», «Ոսկե դպրոց» և մի շարք այլ հակահիգիենիկ սերիալների նկարահանման ու պրոպագանդման համար:

Այնպես որ՝ Թովմասյանը ոչ թե հիշյալ դերասանների նկարները պետք է տարածի, այլ միայն մեկ հոգու՝ իրական պատասխանատուի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1088 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ